News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ս․թ․ դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի նիստ, որը նախագահել է ՀԽ անդամ Յուրի Ջավադյանը։ Օրակարգային գլխավոր հարցը ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկումն էր։

Հիշեցնենք, որ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է ս.թ. նոյեմբերի 15-ից, երբ հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը դադարեցրեց անդամակցությունը ՀԽ-ին:

«Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հանձնաժողովը մեկամսյա ժամկետում պետք է ընտրի նոր նախագահ, սակայն երկու անգամ (նոյեմբերի 28-ին եւ դեկտեմբերի 4-ին) հանձնաժողովի նախագահի ընտրության հարցով հրավիրված նիստերը չեն կայացել քվորում չլինելու պատճառով։ Հանձնաժողովի այն անդամները, որոնք ներկա են գտնվել դեկտեմբերի 4-ի նիստին, ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի բնականոն գործունեությունը վերականգնելու նպատակով գրավոր դիմել են Հանրային խորհուրդ՝ խնդրելով քննարկել ստեղծված իրավիճակը եւ լուծումներ գտնել։

Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած Հանրային խորհրդի նիստում որոշվել է, որ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության կազմակերպչական հարցերով կզբաղվի խորհրդի այն կազմը, որը նշանակվել է վարչապետի կողմից։ Աշխատանքները կհամակարգի խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։

 

Որոշվել է առաջիկա օրերին կազմակերպել ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի եւս մեկ նիստ՝ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցով։ Երրորդ անգամ քվորման պատճառով նիստի չկայացման դեպքում Հանրային խորհուրդը կքննարկի հանձնաժողովի նոր կազմ ձեւավորելու հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ