News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել Սահակ Մաշալյանը։ Պոլսո Հայոց 85–րդ պատրիարքի ընտրությունը կատարել են 119 պատվիրակները։  Այդ պատվիրակները դեկտեմբերի 7–ին եւ 8–ին,  որոնցից 17–ը ընտրվել են Պատրիարքության միաբանությունից, իսկ 102–ը՝ Պոլսո հայ համայնքի կողմից։ Աշխարհիկ պատվիրակներից 89–ը հենց Սահակ Մաշալյանի կողմնակիցներն են, այսինքն, արդեն դեռեւս 8–ին պարզ էր, որ պատրիարք է ընտրվելու հենց Մաշալյանը։

Պատրիարք ընտրելու համար պատվիրակների ընտրությանը մասնակցել է 13704 հայ։

Նշենք, 2019–ի որ մարտի 8-ին՝ 63 տարեկան հասակում Ստամբուլում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը։

Պատրիարքը երկար տարիներ գամված էր անկողնում եւ չէր կարողանում կատարել պարտականությունները։ Թուրքիայի կառավարության որոշմամբ պատրիարքի պարտականությունները իրականացնում է արք.  Արամ Աթեշյանը։

Պատրիարքի մահից հետո տեղի ունեցան Պատրիարքական փոխանորդի ընտրությունները եւ պատրիարքական տեղապահ դարձավ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։

Այնուհետ կազմվեց նախաձեռնարկ մարմին եւ դիմում տրվեց Թուրքիայի ՆԳ եւ Ստամբուլի նահանգապետարան՝ պատրիարքի ընտրության անցկացման համար։

Թուրքիայի ՆԳՆ–ը Հայոց պատրիարքարան ուղարկած կանոնակարգի մեջ սկանդալային սահմանափակում էր մտցրել, ըստ որի այս ընտրություններին չեն կարող մասնակցել Ստամբուլում ծնված եւ ներկայում աշխարհի այլ վայրերում ծառայող հայ հոգեւորականները։ Սա մեծ աղմուկ բարձրացրեց հայ համայնքում, սակայն այս սահմանափակումից հետո առանձնապես աղմկում չբարձրացրեցին եւ ընտրություններին գնացին թե արքեպիսկոպոս Աթեշյանը, թե եպիսկոպոս Մաշալյանը։

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, թե այս պայմաններում ընտրված պատրիարքին չի համարում իր պատրիարքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ