News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Վիսկոնսինի բնակչուհին ոստիկանություն է կանչել այն բանից հետո, երբ նրան KFC-ում հավով «սխալ» բուտերբրոդ են մատուցել։

Ինչպես հայտնում է FoxNews-ը, ոստիկանները գնացել են կնոջ կանչով, որը վստահեցրել է, թե KFC-ի աշխատակիցը «իր հանդեպ թշնամական մոտեցում է ցուցաբերել»։ Նա հավով բուտերբրոդ է պատվիրել, սակայն ստացել է ոչ ճիշտ պատվեր։ KFC-ի աշխատակիցներն առաջարկել են եւս մեկ բուտերբրոդ պատրաստել, սակայն նա հրաժարվել է։ Ոստիկաններին կինը հայտարարել է, որ ստացել է նոր բուտերբրոդ, սակայն «ուտելով այն՝ իրեն բավարարված չի զգացել եւ ցանկանում է վերադարձնել իր գումարը»։

Իրավապահները կնոջը եւ ռեստորանի աշխատակիցներին հայտնել են, որ դա ոստիկանության խնդիրը չէ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ