News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ հեռուստատեսությունը եւ ինտերնետը փոխում են տղամարդկանց պատկերացումները կանանց գեղեցկության մասին։ Ընդ որում, չկարողանալով գտնել հեռուստատեսային իդեալներ իրական կյանքում՝ տղամարդիկ հաճախ հուսահատություն են ապրում, տեղեկացնում է Planet- today-ը։

Գիտնականները նման եզրահանգման են եկել անցկացված հետազոտությունից հետո, որին մասնակցել է 299 կամավոր։ Ծրագրի բոլոր մասնակիցները նույն սոցիալական միջավայրից էին եւ նույն վաստակն ունեին։ Էական տարբերությունը միայն այն էր, որ նրանց մի մասը կանոնավորապես հեռուստացույց էր նայում եւ օգտվում ինտերնետից, իսկ մյուս մասը դա գրեթե չէր անում։

Արդյունքում՝ պարզվեց, որ նրանք, ովքեր հակված էին ժամանակ անցկացնել հեռուստացույցի առջեւ, գերադասում էին ընտրել գեղեցիկ կազմվածքով կանանց։ Իսկ նրանք, ովքեր իրենց կյանքի պարտադիր մաս չէին դարձրել հեռուստացույցն ու ինտերնետը, իրենց ընտրությունը կատարում էին ավելի ճոխ կառուցվածք ունեցող կանանց շրջանից։

Նախապատվությունների այսպիսի տարբերությունը գիտնականները հիմնավորում են նրանով, որ հեռուստատեսային ծրագրերը եւ ինտերնետը, որպես կանոն ցուցադրում են գեղեցիկ կազմվածքով կանանց մոդայի աշխարհից։ Ուստի ձեւավորվում է կնոջ գեղեցկության համապատասխան իդեալ, որը տղամարդիկ փորձում են գտնել իրական կյանքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ