News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկրի մթնոլորտում ածխաթթու գազի բարձր մակարդակը կարող է բացասաբար անդրադառնալ երեխաների սովորելու վրա։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Phys.org պորտալը, նախազգուշացնում են Ամերիկայի Միացյալ Նահանգների գիտնականները, որոնք կանխատեսում են մարդկության միջին ինտելեկտի լուրջ նվազում, տեղեկացնում է Planet- today-ը։

Բոուլդերի Կոլորադոյի համալսարանի աշխատակիցները հետազոտություն են կատարել, որի արդյունքներով պարզել են, որ ածխաթթու գազի մակարդակի բարձրացումը իսկապես բացասաբար է ազդում մարդկանց իմացական կարողությունների վրա։ Գիտնականները նաեւ հավաստիացրել են, որ ածխաթթու գազի երկօքսիդի բարձր մակարդակը բացասական ազդեցություն է թողնում սովորելու ունակությունների վրա։

«Այն մասին, որ CO2-ն վատ է ազդում ուսանելու վրա, հայտնի էր վաղուց, բայց կարծիք կար, որ խնդիրը կարելի է լուծել ուսումնական հաստատությունը պարզապես օդափոխելով։ Բայց այժմ պարզվում է, որ եթե ածխաթթու գազի մակարդակը մոլորակի մթնոլորտում շարունակի բարձրանալ, ապա մեզ սպասվում է ինտելեկտի ընդհանուր եւ բավական շոշափելի նվազում»,- ասում են հետազոտության հեղինակները։

Ամերիկացի գիտնականները ճշտում են, որ մարդկության ինտելեկտը կնվազի ամեն պարագայում։ Եթե CO2-ի արտանետումները հաջողվի նվազեցնել, ապա մինչեւ 2100 թվականը ինտելեկտի անկումը կկազմի 25 տոկոս։ Իսկ եթե դրա արտանետումները մնան ներկայիս մակարդակին, ապա մարդու ինտելեկտի անկումը հարյուրամյակի վերջին կկազմի 50 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ