News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տեխասում 19-ամյա երիտասարդը սպանել հղի քրոջը, քանի որ նա «ընտանիքի համար խայտառակություն» էր: Ընդ որում՝ նա փորձել է ամեն ինչ այնպես ներկայացնել՝ իբր դա ինքնասպանություն է եղել: 23-ամյա Վիրիդիանա Արեվալոն 8-ամսական հղի էր:

Նա մեկ շաբաթ առաջ անհետ կորել էր: Ընտանիքը գրություն է գտել, որում գրված էր, որ նա ցանկանում է ինքնասպանություն գործել:

Նրա եղբորը՝ Էդուարդո Արեվալոյին, սպանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ աղջկա մարմինը հայտնաբերվել է նրբանցքում: Նա ոստիկաններին ասել է, թե նրան սպանել է, քանի որ «ընտանիքի համար խայտառակություն» էր, եւ «ավելի լավ կլիներ, որ նա այստեղ չլիներ», հայտնում է Fox 4 Dallas-ը:

Ոստիկանության հայտարարությամբ՝ Արեվալոն խոստովանել է, որ իր քրոջը խեղդել է դեկտեմբերի 16-ին: Նա նաեւ խոստովանել է, որ նախապես է գրել մահվանից առաջ գրությունը, որը ընտանիքը գտել էր:

Նա հայտնել է, որ մարմինը դրել է իր մեքենայի բեռնախցիկը եւ 1 ժամ ընթանալուց հետո այն նետել քաղաքից դուրս հեռու վայրում: Մեկ շաբաթ անցնելուց հետո Էդուարդոն ցանկացել է, որ իր ընտանիքն իմանա, թե որտեղ է Վիրին, ուստի վերցրել է նրա մարմինը եւ նետել նրբանցքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Ամենաշատ