News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժամանակակից աշխարհում մարդիկ ավելի քիչ են հավատում գերբնական ուժերին, սակայն մարդու հոգեբանական առանձնահատկություններն ամեն դեպքում ստիպում են փնտրել բացատրություններ անբացատրելի երեւույթների համար: Հենց այդ սկզբունքի վրա է հիմնված հավատքը անեծքներին՝ ասում է արտասահմանցի հոգեբան Դենիել Քանեմանը, հաղորդում է Planet- today-ը:

Հոգեբանը նշել է, որ նույնիսկ ամենագերբնական ֆենոմեններն ունեն ռացիոնալ գիտական բացատրություններ: Եվ անեծքը այսբերգի միայն գագաթնակետերից մեկն է:

«Ինչո՞ւ են որոշ մարդիկ Հիսուսի դեմքը տեսնում ամպերի կամ պատերի վրա: Կամ լսում են քաոսային ձայներ: Պատճառն այն է, որ մարդկային ուղեղը ձգտում է կարգ հաստատել մեզ շրջապատող իրականությունում, եւ վերջինս ոչ միշտ է ենթարկվում կարգին: Եվ արդյունքում մենք մոլորվում ենք եւ կապ ենք տեսնում պատահական իրադարձությունների միջեւ, որոնք իրականում որեւէ կերպ կապված չեն միմյանց հետ»,- պատմել է փորձագետը:

Հոգեբանը հստակեցրել է, որ անեծքներին հավատալը կապված է նաեւ մարդու անհատական որակների հետ: Օրինակ, անեծքներին հավատում են երկիմաստության եւ անորոշության հանդեպ ցածր հանդուրժողականություն ունեցող մարդիկ, ինչպես նաեւ նեւրոտիզմ ունեցող մարդիկ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ