News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի խափանման միջոցի միջնորդության  քննությունը հետաձգվել է, հաջորդ դատական նիստը կկայանա 2020 թվականի հունվարի 8-ին։  Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փանոսյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Եթե լինի արդար եւ օբյեկտիվ քննություն, քննիչը կմերժի այդ միջնորդությունը: Շատ ծանր են նիստերը ընթանում, 6.5 ժամ են տեւում: Մենք գտնում ենք, որ ակնհայտ անհիմն է միջնորդությունը եւ կալանավորելու որեւէ հիմքեր չկան»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել էր՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբառաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ