News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ղարաբաղ ադրբեջանցի փախստականների վերադարձն անհնար է առանց Ադրբեջան հայ փախստականների վերադարձի: Այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը:

«Նման տեսակի հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ անհրաժեշտ է շատ երկար ժամանակ եւ շատ ջանքեր՝ առաջընթաց գրանցելու համար: Նման աշխարհայացքով, նման «ամանորյա ցանկություններով» ինչ-որ քայլերի հույս ունենալն անհնար է. Ադրբեջանը ոչ մի կերպ չի վերանայում իր դիրքորոշումը: Դա նույնն է, ինչպես օրինակ՝ փուլային նվաճում եւ ղարաբաղյան անկախության դեմոնտաժ, ինչն անհնար է: Այդ պատճառով ստիպված ենք հերթական անգամ պարոն Մամեդյարովին եւ Ադրբեջանի ղեկավարությանը հիասթափեցնել. ամանորյա ցանկությունները, որոնք նրանք կարող են պահել, անիրական են: Հետեւաբար, նրանք պետք է բովանդակային մտածեն, սա մեր ուղերձն է: Իսկ բովանդակային մտածելու համար անհրաժեշտ է իրատես լինել եւ հետեւել օրենքի տառին, առաջին հերթին՝ միջազգային իրավունքին: Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի պետականաշինության եւ հակամարտության կարգավորման իր մոտեցումները, ինչպես նաեւ հարեւանների հանդեպ վերաբերմունքը: Այլապես Ադրբեջանում ցանկացած փոփոխություն, քաղաքական համակարգի ցանկացած ռեստարտ պարզապես կոսմետիկ միջամտություն կլինի, որը չի փոխի նրա պետականաշինության փիլիսոփայությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը:  

Պատասխանելով ադրբեջանցի բնակչության» վերադարձի վերաբերյալ հարցին՝ Բաբայանն ասաց. «Ո՞ւր են ուզում վերադառնալ։ Եթե նրանք Ղարաբաղը համարում են Ադրբեջանի տարածք, ապա չարժե, որ վերադառնան, նրանք առանց այդ էլ Ադրբեջանի տարածքում են։ Եթե ցանկանում են լինել Արցախի Հանրապետության քաղաքացի, ապա դա բանակցությունների հարց է։ Մենք ըստ էության դեմ չենք այդ գաղափարին, բայց որպեսզի դա իրականանա, պետք է կատարել երկու հիմնական նախապայման. բոլոր քաղաքական հարցերի կարգավորում, նախապես, մինչեւ հումանիտար հարցերի քննարկմանն անցնելը։ Դա Ադրբեջանի եւ Արցախի միմյանց փոխադարձաբար ընդունումն է, սահմանների ամրագրումը։ Փախստականները կարող են վերադառնալ միայն բոլոր քաղաքական հարցերի կարգավորումից հետո եւ երկկողմանի հիմքով։  Այսինքն՝ չի կարող լինել ադրբեջանցի փախստականների վերադարձ՝ առանց հայ փախստականների Բաքու եւ Ադրբեջանի այլ բնակավայրեր վերադարձի։ Եթե դա տեղի չունենա, ոչ մի միակողմանի գործողություն ոչ մի էֆեկտ չի ունենա։ Այս առումով չի կարող լինել որեւէ միակողմանի քայլ»։

Ինչ վերաբերում է նրան, թե Ադրբեջանը բանակցություններ է վարում «տարածքներ վերադարձնելու նպատակով», Դավիթ Բաբայանն ասաց, որ այնքան էլ հասկանալի չէ ադրբեջանական կողմի ախորժակը. «Անհասկանալի է, թե ինչ նկատի ունեն։ ԼՂՀ ամբողջ տարա՞ծքը։ Երեւա՞նը։ Սեւա՞նը։ Զանգեզո՞ւրը։ Հնչեցրեք ամբողջ ցուցակը, խնդրում եմ։  Ի՞նչ տարածքներ եք դուք ուզում։ Իսկ ըստ էության, դա այդպես է որ կա, եւ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Ցավով պետք է փաստեմ, որ նման քայլերն ու հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում հակամարտության կարգավորմանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ