News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ-ադրբեջանական սահմանին Ամանորի գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, կրակոցներ քիչ են եղել։ Այս մասին այսօր՝ հունվարի 1–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ պատահարներ չեն գրանցվել. «Մենք էլ գրեթե պատասխան կրակ չենք բացել, որովհետեւ հանգիստ վիճակ է եղել»։

Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ շփման գծում վիճակը հանգիստ է. «Իրավիճակը հանգիստ է եղել։ Պաշտպանության բանակի առաջատար ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առաջադրված խնդիրները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ