News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Բրազիլիայում դատավորը որոշում է կայացրել, որ Հիսուսին նույնասեռական պատկերող ֆիլմը պետք է Netflix սթրիմինգային հեռուստածառայությունից հեռացվի, փոխանցում է BBC-ն:

«Քրիստոսի առաջին գայթակղությունը» կոչվող կատակերգությունը, որն արտադրել է բրազիլական երգիծական կինոընկերությունը, զայրացրել է երկրի մեծ թվով քրիստոնյաների: Ֆիլմն արգելելու խնդրագիրը ստորագրել է 2 մլն մարդ:

«Այս ստեղծագործության ցուցադրումն ավելի մեծ վնաս կհասցնի, քան արգելքը»,- ասել է դատավոր Բենեդիկտու Աբուքաիրը: Արգելքը, սակայն, առայժմ ժամանակավոր է, իսկ հիմնական որոշումը կընդունվի ավելի ուշ ավելի բարձր ատյանի դատարանի կողմից:

«Քրիստոսի առաջին գայթակղությունը» երգիծական շոուն նկարահանվել էր հատուկ Ծննդյան տոներին ընդառաջ: Ֆիլմի հեղինակն է բրազիլական Porta dos Fundos ստեղծագործական խումբը, որը մասնագիտացած է կատակերգական ֆիլմերի ուղղությամբ, որոնք հրապարակում է YouTube-ում:

Տեսարանը, որում Հիսուսը տուն է բերում ենթադրյալ ընկերոջը եւ նրան ընտանիքի հետ ծանոթացնում, Բրազիլիայում մեծ թվով կաթոլիկների զայրույթն է հարուցել: Ճրագալույցին Ռիո դե Ժանեյրոյում Porta dos Fundos-ի գրասենյակը հրկիզվել էր դյուրավառ խառնուրդով շշերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ