News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

«Զիփլայն Ծաղկաձոր» ընկերությունում 2020 թվականի հունվարի 6-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակից ներկայացողը ընկերությունից պահանջել է զեղչ այն բանի համար, թե ինքը վարչապետի աշխատակազմից է։ Այս մասին NEWS.am-ին պատմեց «Զիփլայն Ծաղկաձոր» ընկերության տնօրեն Արմեն Սարգսյանը։

«Հունվարի 6-ին աշխատանքային օրվա ընթացքում մեզ մոտեցան քաղաքացիներ՝ թռիչք կատարելու նպատակով։ Տեղեկացնելով, որ վարչապետի աշխատակազմից են, պահանջեցին զեղչ։ Չստանալով այն, իրարանցում առաջացրին հաճախորդների մոտ, թե իբր մենք իրենց խաբում ենք, իրենք իրենց խաբված են զգում, ասացին՝ կբողոքենք»,- պատմեց Արմեն Սարգսյանը։

Ընկերության տնօրենն ասաց, որ իրենց ընկերությունն աշխատում է տուրիստական գործակալությունների հետ, որոնց աշխատակիցներին տրամադրում է նաեւ զեղչեր. «Երբ եկան վարչապետի անձնակազմի աշխատող ներկայացնողները, տեսան, որ իրենց զեղչեր ենք անում, մեզնից սկսեցին պահանջել զեղչեր։ Մեզ սպառնացին՝ աշխատանքային օրերի ընթացքում բարձրաձայնել այս ամենի մասին։ Մեզ ասացին՝ բա որ Նիկոլը գա, ինչքանո՞վ կթռնի, ասացի՝ բոլորի համար նույն գինն է, Փաշինյանն էլ գա՝ 10 հազար դրամ է։ Մենք ոչ մեկի միջեւ խտրականություն չենք դնում»։

Արմեն Սարգսյանն ասաց, որ իրենք բողոք են ներկայացրել Զբոսաշրջության կոմիտե. «Նրանք ասել են, թե ունենք սխալ գնային համակարգ եւ վարկաբեկել են մեր անունը։ Բարեբախտաբար, տուրիզմի բաժնից կապ հաստատեցին մեզ հետ եւ ճշգրտեցին իրողությունը»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ