Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր: