News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հարցով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քննարկում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը նույնպես ընդգրկվել է Հայաստանում կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովում:

ՀՀ վարչապետի հետ քննարկվել է առկա իրավիճակը եւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից գործընթացին աջակցելու հարցերը։

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում  նույնպես կգործադրվեն առավելագույն միջոցները։

Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է ամենակարեւորը խուճապի չմատնվել, հետեւել միայն պաշտոնական տեղեկություններին, ինչպես նաեւ պահպանել վիրուսի կախարգելման կանոններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ