News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 29
USD
485.66
EUR
565.55
RUB
6.16
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր մտահոգությունն է հայտնել COVID-19 համաճարակի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում մարտի 23-ին Հայաստանում Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Ներկայիս արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ցանկացած «կազմակերպություն, որն իրականացնում է լրագրողական գործունեություն» (այն իր մեջ ներառում է էլեկտրոնային հրապարակումները, որոնք հնացած սահմանումով չեն համարվում լրատվամիջոց), կարող է հրապարակել  միայն պաշտոնական տեղեկատվություն կորոնավիրուսային ճգնաժամի մասին: Կառավարությունը բացատրում է, որ դա անհրաժեշտ է՝ խուսափելու կորոնավիրուսով վարակված պացիենտների նկատմամբ ագրեսիայից կամ բնակչության շրջանում խուճապի առաջացումից: Լրագրողներն ու խմբագիրները քննադատել են այդ որոշումը, հայտարարելով, որ չկա հստակ սահմանում, թե որ հաղորդագրությունները կարող են կամ չեն կարող խուճապ առաջացնել:

«Ես լիովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը՝ COVID-19 համաճարակի ժամանակ խուսափել խուճապից, ագրեսիայից եւ պայքարել կեղծ տեղեկությունների դեմ։ Միաժամանակ, ԶԼՄ-ները որոշիչ դեր են խաղում հանրությանը կարեւոր տեղեկատվություն տրամադրելու եւ համաճարակի վերաբերյալ կեղծ լուրերին հակազդելու հարցում: Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին եւ նրանց՝ համաճարակի մասին հաղորդելու կարողությանը: Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը շատ սահմանափակող միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը եւ տեղեկատվության հասանելիությունը»,-նշել է Հարլեմ Դեզիրն իր հայտարարության մեջ:

Նշվում է, որ արտակարգ դրության ժամանակ սահմանափակումները խախտած հրապարակումների համար առավելագույն տուգանքը սահմանվել է 300 000 դրամ (մոտ 600 դոլար): 24 ժամվա ընթացքում արգելված տեղեկատվությունը չջնջելը կհանգեցնի տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով (1000-2000 դոլար):

Հարլեմ Դեզիրը նաեւ հիշեցրել է նախորդ շաբաթ իր,  ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դեյվիդ Քեյնի, Մարդու իրավունքների Համաամերիկյան հանձնաժողովի հատուկ զեկուցող Էդիսոն Լանզայի համատեղ հայտարարությունը, որում ասվում էր, որ մարդու առողջությունը կախված է ոչ միայն մատչելի բուժօգնությունից, այլ նաեւ  ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքից, որը ներառում է սպառնալիքի բնույթի, այդ սպառնալիքից քեզ, քո ընտանիքի անդամներին եւ հասարակությանը պաշտպանվելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Նույն հայտարարության մեջ նաեւ նշվել է. «Տեղեկատվության հասանելիության իրավունքը նշանակում է, որ կառավարությունները պետք է բացառիկ ջանքեր գործադրեն լրագրողների աշխատանքը պաշտպանելու համար: Լրագրությունը կարեւոր գործառույթ է իրականացնում արտակարգ դրության ժամանակ հանրային առողջության ոլորտում, հատկապես, երբ այն ուղղված է շատ կարեւոր տեղեկատվությունը, այդ թվում կառավարության գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը հանրությանը հասցնելուն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցածր եկամուտ ունեցող երկրները կորոնավիրուսի ախտորոշման 120 միլիոն թեստ կստանան. ԱՀԿ
Այս թեստերը թույլ են տալիս վարակի ախտորոշում անցկացնել ընդամենը 15-30 րոպեում...
ԱՄՀ-ն պատմել է, թե ինչպես համավարակը կազդի եվրոպական երկրների տնտեսությունների վրա
Ընդ որում, Գեորգիեւան խոստովանել է, որ երկրորդ եռամսյակի տվյալները մի փոքր ավելի լավն էին, քան հունիսյան կանխատեսումները ...
ԱՀԿ-ն դեռ տվյալներ չունի կորոնավիրուսի ծագման մասին
Նրա խոսքով` վիրուսի ծագման հարցն ուսումնասիրում են չինացի փորձագետները, ԱՀԿ-ն հրավիրվել է մասնակցել...
ԱՀԿ-ում կարծում են, որ կորոնավիրուսը կարող է սեզոնային վարակ դառնալ
Ճիշտն ասած, ես չգիտեմ, թե երբ դա կարող է պատահել, բայց ես լավատես եմ․․․
Մակրոնը փորձել է արդարացնել կորոնավիրուսի համավարակի հետ կապված նոր սահմանափակումները
Մերկել. Գերմանիայում կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի թիվը կարող է հասնել 19 200-ի
Ամենաշատ