News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գիտնական, գենետիկայի ոլորտում ուսումնասիրություններով զբաղվող պրոֆեսոր Յոզեֆ Բաբիկյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Զրուցակիցներն անդրադարձել են պրոֆեսոր Բաբիկյանի՝ մարդու իմունային համակարգի բարձրացմանն ու վերականգնմանն ուղղված բնական և օրգանական նյութերին վերաբերող ուսումնասիրություններին, նրա կողմից Հայաստանում հիմնադրված «Ռեա ֆարմասյութիքլ» (Rhea Pharmaceutical) լաբորատորիայում հայ գիտնականների հետ համատեղ իրականացվող աշխատանքներին:

Նախագահ Սարգսյանը և անվանի գիտնականը քննարկել են կորոնավիրուսի գլոբալ համավարակի խնդիրները և Հայաստանում դրա դեմ պայքարի հարցում համագործակցության հնարավորությունները:

Պրոֆեսոր Բաբիկյանը ներկայումս «Չարոեն Պոկպհանդ Ինդոնեզիա» (Charoen Pokphand Indonesia) ընկերությունում առաջատար գիտնական է: «Չարոեն Պոկպհանդ Ինդոնեզիա»-ն խոշորագույն բազմաֆունկցիոնալ ընկերություն է, որը գործում է Թաիլանդում, Չինաստանում և Ինդոնեզիայում: Ամբողջ աշխարհով մեկ նրանց կողմից իրականացվող գործունեության արդյունքում ընկերության շրջանառությունը կազմում է ավելի քան 60 մլրդ ԱՄՆ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ