News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ոստիկանույան ծառայողները կստանան մարտ ամսվա պարգեւավճարները սահմանված կարգով։ Այս ամսին այսօր՝ ապրիլի 15–ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն՝ անդրաֆառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, թե ոստիկանության ծառայողներին զրկել են մարտ ամսվա պարգևավճարներից։

«Նման որոշում չկա։ Տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, պարգեւավճարները ստանալու են»,– ասաց Ջանոյանը։

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ արտակարգ դրության պայմաններում աշխատած ոստիկանության ծառայողներին զրկել են մարտ ամսվա պարգևավճարներից։

Տպել
Ամենաշատ