News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 04
USD
482.38
EUR
540.89
RUB
7.05
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Չեմ պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը` մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի նախապատրաստական կադրերի տարածման հետ կապված սկանդալից հետո իր հնարավոր հրաժարականի մասին լուրերը:

Խոսակցություններ կան, որ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատուն`Վարդան Հակոբյանը, կարղ է հրաժարական տալ, ճի՞շտ է արդյոք, որ կատարվածի պատասխանատվությունը նա միայնակ կրի, Մանե Գեւորգյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ ուզում այստեղ մեղավորներ գտնել, եթե Վարդան Հակոբյանը գնա, ես ինձ մեղավոր կզգա՞մ` ոչ, իհարկե ոչ»:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի նախօրեին Վարդան Հակոբյանի տարածած հայտարարությունը, որում Հակոբյանն ասում էր, որ ինքն ու Մանե Հակոբյանը ուղիղ եթերի ժամանակ նույն սենյակում են գտնվել եւ ինքը ասել է. «Մենք rec ենք», եւ իր պարտականությունների մեջ չի մտել այդ մասին տեղեկացնել վարչապետին, խոսնակը նշեց, որ չի ուզում ներքաշվել այս շարունակական երկխոսության մեջ:

«Չեմ  ուզում պատասխանեմ, չեմ ուզում ներքաշվեմ այս շարունակական երկխոսության կամ մեղադրանքների մեջ եւ պատասխանել իրենց այն ձեւով, որով իրենք են  պատասխանում, որովհետեւ վստահ եղեք, ասելիքները շատ են, բայց չեմ ուզում»:

Դիտարկմանը, որ Վարդան Հակոբյանը իր հայտարարությունում կարծես կատարվածի համար պատասխանատվությունը դնում է խոսնակի վրա, Մանե Գեւորգյանը պատասխանեց.

 «Տեսնում եմ, տեսնում եմ, դա շատ բնութագրող է իրենց, բայց ես չեմ ուզում որեւէ մեկնաբանություն տալ այս հարցով, չեմ ուզում շարունակություն լինի, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ուղիղ եթերով խոսեց տեսանյութի տարածման վերաբերյալ, տեսնենք՝ դեպքերը ինչպես կզարգանան»:

Նշենք, որ ապրիլի 18-ին համացանցում տարածվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 17-ի ուղերձի ոչ եթերային կադրերը:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը հայտարարություն տարածեց, որ  Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար:

«Խիստ թափթփված աշխատելաոճի վկայություն է նաեւ վարչապետին տեղյակ չպահելը, որ նա եթերում է՝ թեկուզ փորձնական։ Միայն գործից անտեղյակը կարող էր ենթադրել, որ բաց կապուղի այլ հեռուստաընկերությունների համար անհրաժեշտ է ապահովել ուղերձից 15 րոպե առաջ։

Վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ»,– գրել է նա: 

Հանրային հեռուստանընկերությունից էլ հայտարարություն էին տարածել`փոխադարձ մեղադրանք ներկայացնելով վարչապետի աշխատակազմին. «Ինչ վերաբերում է ուղիղ եթերում ՀՀ վարչապետի ելույթներին՝ ընդգծենք, որ վարչապետի հետ ուղիղ աշխատանքը վերապահված է ոչ թե Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին, այլ վարչապետի աշխատակազմին: Նկարահանման ամբողջ ընթացքին ներկա են եղել ինչպես վարչապետի խոսնակը, այնպես էլ տեղեկատվական վարչության աշխատակիցները:

Հեռուստաընկերության որևէ աշխատակից առանց հատուկ ցուցման կամ թույլտվության չի կարող թողնել իրեն վստահված տեղը: Առաջին ալիքի թիմը պատրաստ է մասնագիտական պատասխանատվություն կրել միայն իր գործառույթների համար»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը պետք է հրաժարական տա. Արթուր Վանեցյան
Մենք որոշում կայացրինք, որ ՀՀ բոլոր մարզերում պետք է ունենանք...
«Բա ուրիշ ի՞նչ ձեւ կա, երբ ֆեյքերով քեզ հակադարձում են՝ պաշտո՞ն ես ուզում». Բագրատյանն՝ իր աղմկոտ հայտարարության մասին
Ադրբեջանի համար գալիս է այն պահը, որ երբ հարձակվի հաղթելու է աներկբայորեն։ Եվ ճիշտ էլ կանի (իր տեսակետից), քանի դեռ Հայաստանում կառավարման այս մակարդակն է…
Կամ վերադարձեք հեղափոխության արժեքներին, կամ հեռացեք. Նախկին վարչապետ Արմեն Դարբինյան
Վարչապետ Փաշինյան, բավական է, զվարճանալու եւ իշխանությունից հաճույք ստանալու ողջ ռեսուրսն արդեն սպառել եք, կամ լրջացեք, կամ պատմությունը Ձեզ չի ների...
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում են «ԱԺ կանոնակարգ» օրենքի փոփոխությունները
ԱԺ նիստերի օրակարգում դեռ մնացել է 10 հարց...
«Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի որդին հարկայինի ավագ տեսուչ է նշանակվել
Լավ է, իհարկե, որ «սեւերի» զավակներն էլ են կարողանում մեր հեղափոխական ժամանակներում...
«Իրավունք». ԱԺ-ում լարված սպասում են «խաբարի»
Այս դեպքում, թե ինչպես են ընթանալու քննարկումները, եւ արդյոք վարչապետի համար բացառություն կանեն...
Ամենաշատ