«Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրենի` Սեդրակ Առուստամյանի ձերբակալման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը։
Պաշտպանը չհայտնեց, թե ինչ քրեական գործի շրջանակում է Առուստամյանը կանչվել հարցաքննության, այնուհետեւ ձերբակալվել. «Ձերբակալել են անհեթեթ կասկածանքով։ Նա կապ չունի այդ քրեական գործի հետ»։
Սուքիասյանն ասաց, որ Առուստամյանը կասկածանքի շուրջ ցուցմունք է տվել։
Սուքիասյանը նշեց, որ Սեդրակ Առուստամյանին հարցաքննության էին հրավիրել վկայի կարգավիճակով:
«Օրվա վերջ հայտնի կլինի դատական նսիտի օրը»,- ասաց պաշտպանը։
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Առուստամյանի ձերբակալումն առնչվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ։



























