News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի աջակիցներից և ՀՀԿ-ականներից 17 անձ «Վարչական իրավախախտումների» մասին օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար բերվել է Կենտրոնական բաժին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։ 

182-րդ հոդվածը սահմանում է, որ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Նշենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան լայվով հայտնել էր, որ բերման են ենթարկվել նաև ՀՀԿ ԵԿ անդամներ, այդ թվում կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ