News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի նորընտիր նախագահը, ձեռքը դնելով 17-րդ դարի Ավետարանին և Սահմանադրությանը, երդվել է, բայց, իմ խորին համոզմամբ, նրա հետ մեկտեղ երդվել է Արցախի հանրապետության ողջ ժողովուրդը։

«Արցախպրես»-ի   թղթակցի  հաղորդմամբ՝  այս  մասին  այսօր՝  մայիսի  21-ին, ԱՀ  նորընտիր  նախագահ  Արայիկ  Հարությունյանի    պաշտոնի  ստանձնմանը  նվիրված     միջոցառման   ժամանակ  ասել  է  ԱՀ  երրորդ   նախագահ  Բակո  Սահակյանը՝   նշելով, որ  ժողովուրդը    երդվում է  հավատարիմ  մնալ  այն  արժեքներին, որոնք   ժառանգել  է     նախնիներից:

«Ժողովուրդը երդվում   է, որ  մարտիրոսված    հերոսների  գործը  կհասցնեն   վերջնանպատակի:  Երդվում  է, որ  անտարբերությունը  չուղեկցի      մեր  պարտականությունները  կատարելու   ժամանակ՝   լինի   դա    քաղաքացիական,    թե՛  ծառայողական:  Այդ  անտարբերությանը   կփոխարինեն   ջերմությունն  ու  ուշադրությունը:   Այսօր  մեր   ժողովրդի  անունից երդվել է   նորընտիր  նախագահը, ով   գիտի  մեր   ազգային-ազատագրական  պայքարի   գինը, որովհետև   դեռևս     երիտասարդ  տարիքում     իր  հասակակիցների  հետ  մեկտեղ    ոչ  թե  զորակոչվել է, այլ      նետվել  է      մեր  հայրենիքի    ազատագրելու, հետագայում  նաև՝  այդ    հայրենիքը   պաշտպանելու:   Այս  երկար   տարիների  ընթացքում  իմ  ծառայողական     պարտականությունները   իրականացնելու  շրջանակներում, անգամ   եթե  առիթ   չէր  լինում, ստեղծում  էի, որպեսզի  մեկ  անգամ  ևս  ասեի, որ  մեր   հավաքական     ներուժի     շնորհիվ  ունեցած  ձեռքբերումներում  մարդիկ  հատուկ  դերակատարություն  են  ունեցել,  և  այդպիսիններից  մեկն  ինձ  համար  եղել  է   նորընտիր   նախագահ  Արայիկ  Հարությունյանը: Զբաղեցնելով  ԱՀ  վարչապետի, այնուհետև   պետնախարարի     պաշտոնը՝  նա  իր   համեստ  մասնակցությամբ    նպաստել  է  մեր  ունեցած   խնդիրների   լուծմանը  և     մեր    կյանքի  առաջընթացի  ապահովմանը:    Այսօր   մեկ  անգամ   ևս    նրա  հետ  մեկտեղ   բոլորս  երդվեցինք, որ  անշեղորեն, հաստատակությամբ    շարունակելու  ենք  մեր   ծառայությամբ, խիզախությամբ, սխրագործություններով  կրկնապատկել  մինչ  այս  պահը արձանագրած  հաջողությունները»,- ավելացրել  է  Բ. Սահակյանը:

 Խոսելով     երկրի  քաղաքական  զարգացումների   վերաբերյալ   իր    տեսակետի  մասին՝  նա   ընդգծել է, որ    ոչ  մի  խոսք  չի  կարող  փոխարինել    ազատագրած  հայրենիքը   գրկելու  և    առաջ   շարժվելու  ապրելակերպին:  Նորընտիր   նախագահը  գիտակցում  է  այդ  ամենը,    և    բոլորս  այդ  գիտակցումով   շարժվելու  ենք   առաջ:

«Ես   այդ  խաչը   կրելու   ճանապարհին   եմ: Հաջողություն   եմ  մաղթում, և     թող   այդ   հաջողությունն  ուղեկից  լինի  նրան, որպեսզի   այդ  առաքելությունը  կատարի   պատվով  և  արժանապատվությամբ:   Որևէ    անգամ  Արցախում  մենք   զբաղված   չենք   եղել    արցախցիների   ֆիզիկական  ապահովմամբ, Աստված  մեծ  օժտել  է  հատուկ  առաքելություն   իրականացնելու  հնարավորությամբ, այն  է՝  կոչված ենք  եղել, այսօր  էլ  կանք  ու  կլինենք  հայ   ժողովրդի  արժանապատվությունը  բարձր   պահելու:  Ամենայն  բարին  եմ   մաղթում  Արայիկ  Հարությունյանին  և  բոլորիս»,- մասնավորապես  ասել է  նախագահը:

Տպել
Ամենաշատ