News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետի մամուլի խոսնակն իր լիազորությունները անցել է, որովհետեւ ինքը չէ, որ իրավասու է գնահատական տալ, թե ով է մեղադրվում հանցագործություններ կատարելու մեջ, ով՝ ոչ : Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը` անդրադառնալով վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանի պատասխանին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղխորհրդի նիստին հայտարարել էր, որ Կառավարությունը 100 տոկոսով պետք է ցրվի:

«Անկեղծ ասած, ես չգիտեմ պարոն Ծառուկյանը ինչ է մտածել, ինչ քաղաքական հաշվարկների հիման վրա է այս պահին նման հայտարարություն արել։ Ինչ վերաբերում է վարչապետի խոսնակի հայտարարությանը, ապա նա իր լիազորություններն գերազանցել է, որովհետեւ ինքը չէ, որ իրավասու է գնահատական տալ` ով է մեղադրվում հանցագործություններ, կամ չարաշահումներ կատարելու մեջ, ով՝ ոչ: Նման կարգի հայտարարություններ կարող են անել իրավապահ մարմինները այն էլ` ասելով, որ մարդիկ մեղադրվում են ինչ-որ արարք կատարելու համար, իսկ որոշումը կայացնում է դատարանը: ԱԺ մեծությամբ երկրորդ ֆրակցիայի ղեկավարի հայտարարությունը չի կարելի պայմանավորել միայն ինչ-որ տնտեսական իրավախախտումներով։ Այդ հայտարարությունը քաղաքական գործընթացների վրա ազդելու մեծ պոտենցիալ ունի»,-ասաց նա:

Դանիելյանի խոսքով` «Իմ քայլը» խմբակցության անդամների արձագանքն էլ ցույց է տալիս, որ նրանք «մտահոգ» են եւ վստահ չեն իրենց ապագայի եւ ներկայի վրա, այլապես կարող էին անտարբեր լինել այդ հայտարարության հանդեպ»:

Անդրադառնալով Ծառուկյանի` այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր համագործակցությանը, քաղաքագետն ասաց, որ ինքը չգիտի, թե ում հետ ԲՀԿ-ն կհամագործակցի, սակայն մի բան պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը սպառված է, ինքը պետք է հեռանա եւ հեռանալու է. «Հիմա շատերին համախմբում է այս կառավարության հրաժարականի պահանջը, սակայն հրաժարականից հետո ուրիշ ինչը կարող է նրանց համախմբել, դա արդեն այլ հարց է։ Քաղաքական միավորները համախմբվում են քաղաքական օրակարգի շուրջը։ Նման օրակարգ դեռևս չկա։ Առանց քաղաքական օրակարգի չի կարող լինել քաղաքական գործընթաց»:

Ստեփան Դանիելյանի կարծիքով` Նիկոլ Փաշինյանի վարկանիշը չափազանց շատ է ընկել, բայց նույնիսկ այդ վիճակում նրանից բարձր վարկանիշ ունեցող կարծես թե չկա, եւ խնդիրն այն է, որ երկրում քաղաքական դիսկուրս գոյություն չունի. «Եթե ասում են, վարչապետ պետք է գնա այսինչ բանի համար, իսկ մենք հավակնում ենք իշխանության կոնկրետ այսինչ օրակարգն իրականացնելու, դա արդեն քաղաքական գործընթաց է։ Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչի համար են ցանկանում նոր կառավարություն կազմել, իրենք չեն հիմնավորում, թե ինչի համար են ցանկանում իշխանություն ունենալ, դրա համար էլ Հայաստանի քաղաքական կուսակցությունների վարկանիշը ցածր է: Վարկանիշը հասարակությանն ուղղված քաղաքական առաջարկով է պայմանավորվում։»:

Քաղաքագետը ոչ միայն արտահերթ ընտրությունների հնարավորություն է տեսնում, այլ համոզված է, որ դրանք լինելու են: «Խնդիրն այն չէ, թե արտահերթ ընտրություններ կլինեն, թե ոչ, խնդիրն այն է, թե արդյոք Հայաստանում կան ուժեր, որոնք այս պահին պատրաստ են արտահերթ ընտրություններին եւ ունեն քաղաքական ասելիք: Եթե այդ ուժերը լինեն եւ ասելիք ունենան, ապա այդ արտահերթ ընտրությունը շատ արագ տեղի կունենա, եթե ասելիք դեռ չունեն, ապա արտահերթ ընտրությունները կլինեն ավելի ուշ»:

Անդրադառնալով այսօրվա պաշտոնանկությունների ուժային կառույցներում քաղաքագետն ասաց, որ այս իրադարձությունները հաջորդեցին Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, ով խորհրդարանական երկրորդ ամենամեծ ֆրակցիայի ղեկավարն է, եւ նաեւ Արթուր Վանեցյանի եւ ՀՅԴ ակտիվությանը:
«Առաջին հայացքից սրանով պայմանավորված կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը ռեալ, շատ լուրջ վախենում է, որ կարող է կորցնել իշխանությունը: Սրա հետ է կապված նաեւ ՊԵԿ նախագահի փոփոխությունը, նպատական այն է, որ ինքը իր վերահսկողության տակ պահի ուժային կառույցները»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ
Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ ՍԴ դատավորի...
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
Սակայն շատերին էլ այս ակցիաները չեն մտահոգել՝ վստահ են, որ դժվար թե պայքարը թափ հավաքի։ Այնպես են...
«Ժողովուրդ». Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ
Օրինակներից մեկը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ տեղակալն է, որը մինչեւ «բաղձալի...
«Ժողովուրդ». Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ
Օրինակներից մեկը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի նորանշանակ տեղակալն է, որը մինչեւ «բաղձալի...
Ամենաշատ