News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինձ համար քաղաքականության էջը փակված է, ես չեմ համարում որ վերադարձել եմ ակտիվ քաղաքականություն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի նորանշանակ գլխավոր խորհրդական Արթուր Աղաբեկյանը՝ անդրադառնալով իր նշանակմանը։

Հարցին, թե այդ դեպքում ինչու՞ համաձայնեց նշանակվել, եթե չէր ցանկանում վերադառնալ, Աղաբեկյանն արձագանքեց։

«Իմ փորձը հաշվի առնելով են նշանակել այդ պաշտոնին, հիմա պատրաստ չեմ ավելին ասելու»,–ասաց նա։

Նշենք, որ 2016թ. մայիսին Արցախի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Աղաբեկյանը հայտարարել էր քաղաքականությունից հեռանալու մասին։

«Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017թ.-ի առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերի»,- գրել էր Արթուր Աղաբեկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ