News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեզ համար Շահումյանի հարցը փակված չէ: Մեր փոքր հայրենիքը գերեվարված է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղի նախկին բնակիչ Վիտալի Մարյանյանը, նաեւ տարակուսանք հայտնել, որ քաղաքական շրջանակներում Ադրբեջանի կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի խնդիրը մոռացության է մատնված:

«Մենք չգիտենք՝ արդյոք հարցը ներառված է բանակցային գործընթացում եւ ինչ չափով: Հարցն այն է, թե ինչպես է դիտարկվում՝ Ղարաբաղը որպես աշխարհագրական տարածք կամ տարածաշրջան, որտեղ ապրում են ազգային հատկանիշներ կրողները: Շահումյանի շրջանը ոչ միայն սահմանակից էր ԼՂԻՄ-ին, այլ նաեւ մասնակցել է 1991 թվականի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած հանրաքվեին՝ միանալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը»,- հիշեցրել է  Վիտալի Մայրանյանը։ Նա ասել է, թե ո՛չ ԼՂՀ, ո՛չ Արցախի Հանրապետություն անվանումները չեն արտացոլում բնակչության ազգային կազմը, եւ առաջարկել, որ անվանակոչվի Արցախի Հայկական Հանրապետություն․ «որպեսզի ուղիղ նշվի, որ հանրապետությունը հայկական է, որ այնտեղ հայեր են ապրում»։

Վիտալի Մարյանյանը խիստ մտահոգիչ է համարում բանակցային գործընթացում փուլային տարբերակի եւ հնարավոր տարածքային զիջումների մասին ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունները: 

«Ցավոք, ո՛չ Արցախի նախագահի թեկնածուները, ո՛չ Հայաստանի իշխանությունները շեշտը չեն դնում Շահումյանի վրա: Այժմ մեզ՝ Շահումյանի նախկին բնակիչներին, ամենից շատ հուզում է մի հարց՝ ինչո՞ւ է Շահումյանի օկուպացիայի թեմային այդքան քիչ ուշադրություն հատկացվում: Մենք ապավինում ենք քաղաքական ղեկավարության եւ դիվանագետների իմաստնությանը: Եթե դուք հարցնեք՝ կվերադառնա՞ք այնտեղ, ես կպատասխանեմ՝ դա մենք ենք որոշում: Այժմ միանաշանակ ոչինչ չենք կարող ասել: Սակայն նման հնարավորություն մենք պետք է ունենանք: Այն, ինչը մեզ է պատկանում, պետք է վերադարձվի մեզ: Իսկ այս ընթացքում Ադրբեջանն ակտիվորեն առաջ է տանում այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» թեման»,- ասել է խորհրդային զորքերի օգնությամբ ադրբեջանական ՕՄՈՆ-ի տեղահանած կարաչինարցին։

«Ես կարծում եմ, որ Շահումյանն օկուպացվեց Հայաստանի այն ժամանակվա քաղաքական ղեկավարության սխալի հետեւանքով: Շատերը զոհվեցին: Ողջ բնակչությունն էր մասնակցում մարտական գործողություններին, օգնում էին ազատամարտիկներին ինչպես կարող էին: Դա կենացումահու կռիվ էր, մեզ համար կյանքի եւ մահվան հարց: Շահումյանում են մեր արմատները, գերեզմանները, եկեղեցիները, մշակութային ժառանգությունը: Դա պարզապես հող չէ: Մեզ համար, առաջին հերթին, բարոյական հարց է, ապա արդեն՝ նյութական։ Եվ մեզ համար Շահումյանի հարցը փակված չէ: Մեր փոքր հայրենիքը գերեվարված է»,- եզրափակել է մր զրուցակիցը:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ