News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հրաժարականը, ով 16 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը եւ կապված էր ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Երեւանի եւ Բաքվի բանակցությունների հետ, տարակուսանք է առաջացնում, չնայած ակնհայտ է, որ այս իրավիճակում շատ բան չի բարձրաձայնվում:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարեց Միջին Արեւելքի եւ Կովկասի հիմնահարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ նշելով, որ  Մոսկվայի դիվանագիտական ​​շրջանակներում դիվանագետի հրաժարականի մասին խոսում էին դեռ այս տարվա սկզբին: Փորձագետի խոսքով՝ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն ունեցել է իր վերելքները եւ անկումները։ Եղել են ժամանակներ, երբ կողմերը մոտ էին եւ ինչ-որ համաձայնագրի ստորագրման եզրին:

Սակայն 1994 թվականից մինչեւ 2016 թվականը`ապրիլյան պատերազմը, լուրջ բախումներ չկային, եւ, ահա, վերջինը Տավուշի մարզում էր: Եվ հենց այս էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին համընկավ Մամեդյարովի հրաժարականի հետ: «Նախ, Ադրբեջանի քաղաքական շրջանակներում պայքար է ընթանում հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված, առաջին հերթին՝  Հայաստանի հետ հարաբերությունների եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման։

Երկրորդ պահը․ փաստն այն է, որ մինչեւ հիմա, շատ անհասկանալի պատճառներով, սակայն Հայաստանում Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո եւ մինչեւ վերջերս, եւ այդ կարծիքի հետ համաձայն են եւ արեւմտյան, եւ գերմանացի փորձագետները, սկսվել է երկու կողմերի մերձեցումը: Փաշինյանըպատմական ժամանակ  շահեց՝ երբեմն շռայլ հայտարարություններ անելով ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, իսկ Ադրբեջանը, կարծես, հավատարիմ էր կոնկրետ սկզբունքին եւ դիրքորոշմանը՝ տարածքային ամբողջականություն եւ այլն եւ այլն: Չնայած հայտարարություններին՝ բանակցությունները շարունակվում էին. բազմաթիվ շփումներ Մնացականյանի եւ Մամեդյարովի միջեւ, ապա շփումներ Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ ... Թվում էր, թե կարգավորման ինչ-որ սցենար է ձեւավորվել, որի հետ Ալիեւը կապում էր իր հույսերը Փաշինյանի հետ: Ըստ երեւույթին, այդ սցենարն էր դնում Մամեդյարովը: Այժմ Ալիեւը հասկացավ, որ իր մոտ ոչինչ չի ստացվում։ Նա որոշեց հեռացնել նախարարին, ով եւ մարմնավորում է այդ արտաքին քաղաքական կուրսը: Թեեւ մենք քաջ գիտակցում ենք, որ Ադրբեջանի նման երկրներում արտաքին գործերի նախարարն ինքնուրույն քաղաքականություն չի վարում: Այդ հարցի համար միշտ պատասխանատու է նախագահը, եւ այժմ Մամեդյարովը քավության նոխազ դարձավ»,- նշել է Տարասովը: Փորձագետի կարծիքով՝ թվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը կողմ էր ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ քաղաքական երկխոսության շարունակմանը եւ չէր ցանկանում իրավիճակը զինված դիմակայության հասցնել։

«Ինչ-որ ուժեր ճնշում են գործադրում Ալիեւի վրա, ինչին դիմադրել ոչ ոք չի կարող, եւ նա Մամեդյարովին նետեց զոհասեղանին՝ ընդ որում վարկաբեկելով նրան եւ որպես դիվանագետ, եւ որպես մարդ։ Ամենայն հավանականությամբ, քաղաքական տարաձայնությունները նախարարի եւ Ալիեւի միջեւ արտաքին քաղաքականության հետագա բովանդակության վերաբերյալ սրվում էին»: Բաքվի եւ Մոսկվայի միջեւ լավ դիվանագիտական ​​հարաբերությունները, փորձագետի կարծիքով, կառուցվել էին հենց Մամեդյարովի շնորհիվ, որին վստահում էին Ռուսաստանի Դաշնությունը:

«Արդբեջանի նորանշանակ ղեկավարը՝ կրթության նախկին նախարար Ջեյհուն Բայրամովը, ոչ մի կապ չունի դիվանագիտական կորպուսի հետ, իսկ Մամեդյարովը կադրային դիվանագետ է: Բայրամովին ինչպե՞ս կընդունեն Մոսկվայում, արդյոք կկարողանա՞ Մոսկվայի հետ համագործակցել, հարաբերություններ կառուցել Թուրքիայի եւ միջազգային հանրության հետ: Ստիպված ես եզրակացնել, որ Բայրամովը կողմնորոշված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանդեպ կոշտ կուրսի անցկացմանը, հնարավոր է նաեւ արտաքին քաղաքականության որոշ այլ ուղղություններով եւս»: 

Տարասովի գնահատմամբ՝ ի հայտ է եկել ինչ-որ տեղային ինտրիգ՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առումով հանրությանն անհայտ սյուժեներով, եւ բացառված չէ, որ Բաքվում սպասվում են կադրային զտումներ, ու հերթում է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: «Ադրբեջանական մամուլում Հասանովի մասին հրապարակումներ են հայտնվում, որոնցում նրան սկսել են քննադատել այն պատճառով, որ նա, պարզվում է, սպաների առաջ ելույթ է ունեցել ռուսերենով: Իսկ ադրբեջաներենին անցնելու փորձերը նրան չեն հաջողվել, քանի որ, պարզվել է, նա ադրբեջաներենին վատ է տիրապետում: Սոսկ այն փաստը, որ ադրբեջանցիները սկսել են նրան քննադատել լեզուն չիմանալու համար, ես ընկալում եմ որպես Հասանովին վարկաբեկելու ճանապարհին առաջին ծիծեռնակ»,- նշել է փորձագետը: Բացառցած չէ, որ ստեղծված իրավիճակի հետեւում կանգնած է Փաշաեւների կլանը՝ Ալիեւի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի (Փաշաեւայի) ազգականները: Տարասովի խոսքով՝ միանշանակ է, որ Իլհամ Ալիեւի վրա ճնշում է գործադրվում, ինչի մասին են վկայում նրա ելույթները, որոնց ժամանակ նա հրապարակայնորեն բանավեճի մեջ է մտնում ինչ-որ ներքին ընդդիմախոսների հետ, ընդդիմությանը հայտարարում է հինգերորդ շարասյուն եւ այլն. «Պետությունների առաջնորդներն այդպես են գործում, երբ հաշվի են առնում հինգերորդ շարասյան կամ ներքին ընդդիմության իրական գործոնը: Նրանց անվանում է արեւմուտքի կամ արտաքին ուժերի ծառաներ: Նշանակում է՝ նրա վրա լրջորեն ճնշում են գործադրում, այսպես կոչված, ռեւանշիստական տիպի ուժերը»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները եւ դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր
Ադրբեջանը դարձյալ թաքցրել է մարտական կորուստները...
Դե ուրեմն թուղթ ու գրիչդ վերցրա ու արի, որպեսզի ասեմ, թե ինչ չեք արել, որ պետք է անեիք. Տիգրան Աբրահամյան
Առհասարակ զավեշտի նմանվող հարցազրույց էր։ 5 րոպեի ընթացքում, այս պերսոնը նախ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը սահմանային...
Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք․ նրանք կշարունակեն ագրեսիվ վարքագիծը, քանի դեռ հստակ ուղերձ չեն ստացել․ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի...
Ադրբեջանական զինծառայողները հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են Տեղ համայնքի բնակիչների իրավունքները. Թաթոյան
Մասնավորապես, բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են հետևյալը…
Մի կարծեք, թե հենց այնպես կրակում են Երևան տանող դարպասներին. Սա արդեն Ադրբեջանի ձեռագիրը չէ, այլ Թուրքիայինը. Զաքարյան
Վերջերս, Երևանում Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ...
Ադրբեջանն ակնհայտորեն կոշտացրել է իր դիրքորոշումը և Հայաստանին տարածքային զիջումների նոր օրակարգ ներկայացրել.Աբրահամյան
Մտավախություն ունեմ, որ այս ամենը տեղավորվում է նոյեմբերի 9-ի ձեռք բերված պայմանավորվածության կատարման տրամաբանության մեջ...
Ամենաշատ