Ցավով պետք է հայտնեմ, որ կորոնավիրուսից մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում` որպես մանկաբույժ: Շնորհակալ ենք բժշկուհուն իր պատասխանատու և նվիրումով աշխատանքի, հոգատար վերաբերմունքի համար:
Այս դժվարին փորձությամբ անցնում է նաև նրա ընտանիքը՝ կրելով սիրելի մարդու անժամանակ ու անդառնալի կորուստը: Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին:




























