News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Այն, որ Ամուլսարի հանքի շահագործման դեպքում չկա ոչ ճառագայթման, ու ոչ էլ ուրանի վտանգ, 100 տոկոսանոց սուտ է: NEWS.am-ի հետ զրույցում բնապահպան Հակոբ Սանասարյանը այսպես արձագանքեց «Լիդիան Արմենիա»-ի այն հայտարարությանը, որ Ամուլսարում ո'չ ճառագայթման, ո'չ ուրանի վտանգ չկա:

«Ինչի մասին է խոսքը, հենց իրենց նախագծում նրանք գրում են, որ մեկ տոննա հանքաքարում 14 գրամ ուրան կա, բայց իրենց առանձին ելույթներում ասել են` 0 գրամ, բայց նախագծում դա կա:  Մյուս կողմից հարակից ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Ամուլսարի ապարներում ուրանի քազնակությունը հասնում է մինչեւ 250 գրամ` մեկ տոննայում, նույնիսկ ավելի բարձր թվեր էլ կան: Նույնիսկ եթե իրենց ասած թվերն էլ վերցնենք, դա 16-17 անգամ ավելի շատ է, քան ոսկու պարունակությունըմ որը 780 մգ է: Ինչի մասին  է խոսքը, էդքան լկտի ստախոսություն, էդքան անպատկառություն, ես կարծում եմ միայն դա բավարար է նրանց դատարան  կանչել պատասխանատվության, որ մոլորեցնում են ՀՀ բնակչությանը եւ պաշտոնյաներին»,-ասաց նա:

Բնապահպանը նաեւ հավելեց, որ իր հաշվարկներում դատարկ ապարաներում մոտավորապես 620 տոննա ուրան կա. «Լիդիանը հենց սկզբից  սուտ ու կեղծիքներ պարունակող փաստաթղթեր է ձեւավորել եւ այդ նույն ձեւով էլ շարունակում են: Բնակիչների համար ոչ թե վտանգավոր, այլ մահացու միջավայր է ստեղծում եւ իրենք ուզում են այդ սուտը առավել հիմնավորել»:

Նրա խոսքով` նույնիսկ Էլարդն է ասել, որ  «Լիդիանի» նախագիծը թերի է, թվերն էլ հիմնավորված չեն, տեղին չեն:

«Բայց  «Լիդիան»-ը նույնիսկ կարողացել է երկրի վարչապետին` Նիկոլ Փաշինյանին մոլորեցնել եւ դարձնել իրենց կարեւոր քարոզիչը, ինչը շատ վտանգավոր երեւույթ է: Նույնիսկ Սերժ Սարգսյանը ծպտուն չէր հանում այս թեմայով, բայց հիմա Փաշինյանը նրանց շահերն է պաշտպանում եւ փոխարենը նրանց դատարան պատասխանատվության կանչի, թողնում է, որ շարունակեն իրենց սուտը: Փաշինյանը սխալ հաշվարկ է արել եւ ցանկանում է բնակչությանը հոգնեցնել, քամել, բայց բնակչությունը ոչ մի քայլ չի նահանջի, քանի որ հասկացել է ` ինչ վտանգավոր է շահագործումը»,-ասաց նա եւ վստահություն հայտնեց, որ հանքը երբեք չի շահագործվի:

Նշենք, որ ավելի վաղ «Լիդիան Արմենիան»  հայտարարություն էր տարածել, որ ուրանի վտանգի մասին պնդումները հերթական կեղծիքն են, և, որ Ամուլսարի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը ապացուցում է, որ բոլոր հետազոտությունները արվել են պատշաճ, ո'չ ճառագայթման, ո'չ ուրանի վտանգ Ամուլսարում չկա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ