Հայտնի է դարձել Արցախի փողոցում մայիսի 17-ին տեղի ունեցած սարսափելի վթարում կենդանի այրված 4 դիակներից եւս մեկի ինքնությունը:
Քրեական գործի շրջանակներում, արդեն հայտնի է դարձել ավտովթարից մահացած «ԳԱԶԵԼ» մակնիշի երթուղային տաքսու վարորդի ինքնությունը:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա «Լյուդվիգ եւ որդի» ՍՊԸ աշխատակից 62-ամյա Աշոտ Հովհաննիսյանն է: Հայտնի է նաեւ, որ նա նախկինում աշխատել է ոստիկանության համակարգում:
Մինչ այդ հայտնի էր 4 զոհերից միայն մեկի ինքնությունը: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը 24-ամյա Սերգեյ Բաղշյանն է: Այժմ, ըստ էության, դեռ պարզված չեն 2մահացածների ինքնությունը:
Ոստիկանության քննչական վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 21.10-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 24 շենքի հարակից տարածքում իրար էին բախվել «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 համարանիշի եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 3456 Տ համարանիշի թիվ 76 երթուղին սպասարկող ավտոմեքենաները: Բախման հետեւանքով, «ԳԱԶԵԼ»-ը պայթել էր եւ հրդեհ է բռնկվել: Երկու մեքենաներն էլ, կարելի է ասել, մոխրի են վերածվել: Մարդիկ մեքենաների մեջ կենդանի-կենդանի այրվել են:
Դեպքի վայր է ուղարկվել երկու մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է ժամը 21։36-ին, մարվել՝ 22:35-ին: Վթարից մահացել էր 4 եւ վիրավորվել 9 մարդ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























