News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղար Մորգան Օրթագուսը հանդես է եկել հայտարարությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների կապակցությամբ, որի տեքստը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպի կայքում:

«Միացյալ Նահանգները մտահոգված են ղարաբաղյան հակամարտության գոտում շփման երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով, որոնք հանգեցրել են զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Մենք ցավակցություն ենք հայտնում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին:

ԱՄՆ-ը խստորեն դատապարտում է այդ էսկալացիան: Քարտուղարի տեղակալ Բիգունը կոչ է արել Ադրբեջանի ԱԳՆ Ջեյխուն Բայրամովին եւ Հայաստանի ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանին հորդորել կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, կիրառել ուղիղ հաղորդակցման միջոցները նրանց միջեւ հետագա էսկալացիայից խուսափելու համար, եւ խուսափել անօգուտ հռետորությունից ու գործողություններից, որոնք հանգեցնում են լարվածության աճին:

Միացյալ Նահանգները համարում է, որ արտաքին կողմերի կողմից բռնության էսկալացիային մասնակցությունը կարող է չափազանց անօգուտ լինել եւ միայն խորացնել տարածաշրջանային լարվածությունը: Մենք կոչ ենք անում կողմերին աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ հնարավորինս արագ առարկայական բանակցություններին վերադառնալու համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ը շարունակում է հավատարմորեն աջակցել կողմերին հակամարտության խաղաղ եւ կայուն կարգավորման համար»,-նշված է գերատեսչության հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ