Միչիգան նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձեւ, որով դատապարտել է Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ: Բանաձեւը ներկայացրել է պալատի անդամ Մերի Մանուղյանը:
Բանաձեւը դատապարտում է Ադրբեջանի կողմից համակարգված հարձակումը Լեռնային Ղարաբաղում ու Թուրքիայի միջամտությունը հակամարտությանը, եւ ԱՄՆ Պետդեպին կոչ է անում աշխատել Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Արցախի կառավարությունների հետ՝ հակամարտության երկարաժամկետ եւ խաղաղ կարգավորման հասնելու համար: