News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պատերազմի այս ծանր պահին ակնհայտ կեղծիքով ներքին թշնամանք հրահրելու և թիկունքը թուլացնելու ցանկացած փորձ տականքություն, պետական դավաճանություն է և անհետևանք չի մնալու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը։

Պարոն Սաղաթելյան, երեկ սոցցանցի պրոիշխանական օգտատերերից մեկը իբր ձեր էլեկտրոնային փոստի նամակագրության տեսանյութն էր հրապարակել։ Մինչդեռ անզեն աչքով էլ տեսանելի էր, որ դա կեղծիք է, քանի որ անգամ Google-ից ստացվող տեխնիկական նամակներն էին վերագրել «Ara Saghatelyan» անունով օգտատիրոջը։ Ըստ ձեզ, ովքե՞ր են կանգնած այս ամենի հետևում և ինչո՞ւ։

Ինձ համար ակնառու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները։ Ես դիմել եմ համապատասխան պետական պաշտոնյաներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն և հայտնել եմ, որ ծայրից ծայր զրպարտություն հանդիսացող այդ ստոր կեղծիքը անհետևանք չի մնալու:

Ի՞նչ հետևանքների մասին է խոսքը, իրավական գործընթաց եք նախաձեռնելո՞ւ:

Իմ խնդրանքով փաստաբաններն արդեն դատական հայց են պատրաստում։ Գուցե արդեն ավարտել են, այս պահին այստեղ՝ Արցախում, հեռախոսակապի հետ խնդիրներ ունեմ, մանրամասներով հետաքրքրվելու հնարավորություն չեմ ունեցել:

Իսկ երբ պատերազմն ավարտվի շատ կոնկրետ մարդիկ, շատ կոնկրետ հարցերի պատասխանելու պարտավորություն կունենան։

Տպել
Ամենաշատ