News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է ունենալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշում որտեղ հստակ կամրագրվի (անբովանդակ ձևապաշտությունների՝ դիմող սուբյեկտ, վերահսկողության օբյեկտ և այլնի մասին խնդրում եմ չխոսել, դրա ժամանակը չէ). այս մասին գրառում է կատարել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը:

Նա մասնավորապես  նշել է.

«Առաջին՝ եռակողմ հայտարարությունը միջազգային պայմանագիր չէ և Հայաստանի համար իրավաբանական պարտականություններ չի առաջացնում (սա պետք է հստակ՝ իրավաբանորեն ամրագրել).

Երկրորդ՝  եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ այնքանով, որքանով վերաբերում է իրավաբանական իմաստով ՀՀ տարածքի փոփոխությանը, հակասում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի 2-րդ, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, 205-րդ հոդվածի 1-ին մասին:

Երրորդ՝ նկատի ունենալ, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը հիմնված է՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա:

ՍԴ-ի նման որոշումն անհրաժեշտ է ոչ թե մեզ, այլ մեզ հաջորդող Սերնդին՝ լիարժեք ինքնիշխանությունը վերագտնելու և վերականգնելու խորաթափանց գործում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ