News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանը դադարեցրել են մարտական գործողությունները ԼՂ հակամարտության գոտում, երկու երկրների զինված ուժերի ստորաբաժանումները կանգ են առել զբաղեցրած սահմաններում: Այս մասին հայտարարել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ներկայումս մարտական գործողությունները դադարեցված են: Երկու երկրների զինված ուժերի ստորաբաժանումները կանգ են առել զբաղեցրած սահմաններում»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ «մարտական գործողությունների եւ կրակի դադարեցման մասին համաձայնությունների կատարումը վերահսկելու համար Լեռնային Ղարաբաղի տարածքում եւ Լաչինի միջանցքում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտ է տեղակայվում»:

Ռուդսկոյը նշել է, որ ռուս խաղաղապահները վերահսկողություն են սահմանել Լաչինի միջանցքում եւ Լաչին ճանապարհի հատվածի՝ Լիսոգորսկի գյուղատնտեսական միավորորումում: «Այսօր Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի կոնտինգենտի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքի եւ Լաչինի ճանապարհի հատվածի՝ Լիսոգորսկի գուղատնտեսական միավորումում ժամանակավոր դիտակետերի տեղադրման միջոցով»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ «15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի առաջին խաղաղապահ գումարտակի ստորաբաժանումները Էրեբունի օդանավակայան ժամանելուց հետո 300 կիլոմետրանոց երթարշավ են իրականացրել եւ ավարտին են հասցնում Գորիս բնակավայրի շրջանում կենտրոնացումը»:

Նա նաեւ նշել է, որ Ղարաբաղում խաղաղապահ ուժերի իրականացման համար կօգտագործվեն բանակային ավիացիա եւ ԱԹՍ համալիրներ: Ռուդսկոյի խոսքով՝ հակամարտության գոտում տեղակայված ռուս բոլոր խաղաղապահներն ունեն սիրիական փորձ:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ