News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այսօրվա հանրահավաքի հիմնական ուղերձը վերջին 2,5 տարում Նիկոլ Փաշինյանի գործունեության գնահատականն է, ինչպես նաեւ նրա հրաժարականի պահանջը։ Մարդը, որի անփառունակ գործունեությունը երկիրն այսպիսի վիճակի է հասցրել, բնականաբար պետք է հրաժարական տա։ Բարոյական տեսակետից նա արդեն պետք է հրաժարական տված լիներ, այլ ոչ թե սպասեր, որ քաղաքական ուժերը պահանջեին նրա հրաժարականը։

Սա է հենց հիմնական ուղերձը։ Պետք է արձանագրեմ, որ հայտնի համաձայնագիրն, ըստ էության, ստորագրվել է ոչ թե նոյեմբերի 10-ին, այլ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը խափանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացը, ծաղրեց ԵԱՀԿ ՄԽ 30-ամյա աշխատանքը, ինչը հանգեցրեց Թուրքիայի ակտիվացմանն ու միջամտությանը ոչ միայն բանակցային գործընթացին, այլ նաեւ փաստացի ռազմական գործողություններին։ Փաշինյանը սադրեց եւ Թուրքիային առիթ տվեց միջամտելու համար, ինչն էլ հանգեցրեց ուժերի հավասարակշռության փոփոխությանը։   

Խաղաղապահների առկայությունը միակ ելքն է, որի դեպքում մենք կարողացանք փրկել Արցախի մնացած հատվածը։ Հայաստանում սա լավ են հասկանում։ Այս պատճառով այսօրվա հանրահավաքը ոչ թե ռուս խաղաղապահների, ոչ թե Պուտինի դեմ է, այլ Փաշինյանի։ Արցախում ստեղծված իրավիճակը այլընտրանք չունի։  Եթե Հայաստանում տեղի ունենա իշխանափոխություն, հնարավոր է, որ Արցախի շուրջ իրավիճակում որոշ շտկումներ արվեն, սակայն նշանակալի փոփոխություններ չարժե սպասել։ Ներկայիս իրավիճակը՝ պատերազմի ելքը, եւ առանց Ռուսաստանի միջամտության՝ պատերազմի արդյունքները կարող էին շատ ավելի անմխիթարական լինել։

Երվանդ Բոզոյան

«Պոլիտէկոնոմիա» ֆոնդի հիմնադիր

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ