News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված տարածաշրջանում Հայաստանի և Արցախի շուրջ, ու ԶՈՒ ղեկավարության առաջարկով պատերազմը կանգնեցնելն այդ պահի դրությամբ ճիշտ էր:

Բայց այն, որ այս ամենը խոսում է նրա մասին, որ ոչ թե բանակը, այլ պետությունն է պարտվել, և շատ վատ փաստաթուղթ է հայ ժողովրդի առաջ դրված, դա միանշանակ է, և դրա պատասխանատվությունը պետք է կրի ՀՀ այսօրվա իշխանությունը: Պատասխանատվության չափն էլ թող որոշի ժողովուրդը»,- 168.am-ի  հետ զրույցում հայտնեց ՀՀ և ԱՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

Ի՞նչ ելքեր եք տեսնում, ինչ-որ բան հնարավո՞ր է փոխել` մեր հարցադրումներին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանը նշեց.

«Ցանկացած իրավիճակում կազմակերպված պետական կառավարման գործունեությունը միակ ճանապարհն է դժվար իրավիճակից դուրս գալու համար»:

Անդրադառնալով քաղաքական 17 ուժերի՝ Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքին՝ ՊՆ նախկին նախարարը ասաց. «Ժողովուրդը բացատրություն է պահանջում, և գործող իշխանությունները, քանի որ մենք նաև պառլամենտական երկիր ենք, ԱԺ-ն պետք է ժողովրդին այդ բացատրությունը տա»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից Սեյրան Օհանյանը մեկնել էր Արցախ, որտեղ ակտիվորեն մասնակցել էր Շուշիի ինքնապաշտպանության կազմակերպման մարտավարության մշակմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ