News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վերջին 2,5 տարիների ընթացքում օգտագործել եմ բոլոր հնարավոր միջոցները եւ բարձրաձայնել եմ այն դավաճանական ծրագրի մասին, որը Նիկոլ Փաշինյանը փորձում էր ի կատար ածելու, որի կուլմինացիան դարձան հայտնի վերջին զարգացումները: Այս մասին գրել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«ՀՀ Ոստիկանապետին՝ Ոստիկանության բոլոր ծառայողներին,

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետին՝ անվտանգության ծառայության բոլոր ծառայողներին,

ՀՀ բոլոր իրավապահ մարմինների բոլոր ծառայողներին.

Սիրելի հայրենակիցներ, իմ զինակից ընկերներ, ձեզանից շատերին ճանաչում եմ անձամբ եւ ոչ մի վայրկյան չեմ կասկածում ձեր հայրենասիրության վրա:

Վերջին 2,5 տարիների ընթացքում օգտագործել եմ բոլոր հնարավոր միջոցները եւ բարձրաձայնել եմ այն դավաճանական ծրագրի մասին, որը Նիկոլ Փաշինյանը փորձում էր ի կատար ածելու, որի կուլմինացիան դարձան հայտնի վերջին զարգացումները:

2,5 տարի շարունակ իր վարած հակահայ, հանցավոր մտադրությամբ, քաղաքականության շնորհիվ, վիժեցնելով բանակցային գործընթացը, որպես այլընտրանք՝ մղեց Ադրբեջանին եւ Թուրքիային լայնածավալ պատերազմի, որի սկիզբը իրավամբ կարելի է համարել Տավուշյան դեպքերը:

Իր ազգադավ ծրագրի ավարտ հանդիսացավ 10.11.2020 թվականի ստորագրած հայտնի փաստաթուղթը, որը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիայի ընդունում:

Իմ մարտական ընկերներ, Արցախի եւ Հայաստանի անվտանգությունը ապահովողներ՝

Կոչ եմ անում բոլորիդ չտրվել պարտված, հակահայ իշխանության սադրանքներին եւ ուժ չկիրառել իր ազատ եւ անկախ ապրելու ցանկությունը արտահայտող ձեր հայրենակիցների նկատմամբ:

Կոչ են անում անհապաղ միանալ մեր այն հայրենակիցներին, ովքեր պայքարում են այս խայտառակ կապիտուլյացիայի` համաձայնագիրը ստորագրող  Նիկոլ Փաշինյանի դեմ:

ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին՝ զինված ուժերի ողջ անձնակազմին,

Խնդրում, հորդորում եւ պահանջում եմ ողջ ուժերը եւ ուշադրությունը կենտրոնացնել մեր սահմաններին, պաշտպանելով մեր Հայրենիքը:

Մենք կորցնելու հայրենիք չունենք:

Սիրով Ձեր գեներալ Վիտալի Բալասանյան»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ