News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոչ, ուշացած քայլ չէ, միշտ էլ կարելի է ասել, որ ամեն պահն ավելի ուշ է, բայց որ սկսել ենք՝ կհասցնենք ավարտել, վիճակը փրկել։ Այս մասին Կառավարության դիմաց՝ հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։

«Ինքն է (նկատի ունի վարչապետին,- հեղ․) գլխավոր չարիքը: Վերջապես ինքը 2.5 տարի այս երկիրը առաջնորդել է դեպի պարտություն, եւ այդ պարտությունը մենք ստացել ենք իր պատճառով: Բանակը վարկաբեկեց, սպայական կազմը վարկաբեկեց, սպառազինություն տեղի չունեցավ, հարաբերությունները փչացրեց, արեց ամեն ինչ, որ մենք դառնանք պարտվող ազգ: Եվ սա է, որ պետք է կանխել, փոխել եւ պետք է իրեն փոխելով սկսել»,- նշեց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետը մինչ այս պահը շարունակում է մանիպուլյացնել հասարակությանը, կհաջողի՞ իրեն, Հրանտ Մարգարյանն ասաց, որ վարչապետը միշտ էլ փորձել է մանիպուլյացնել։

«Այս վերջերս ասել է՝ վրեժը պետք է Երեւանում լուծենք, փոխանակ ասի՝ վրեժը պետք է թշնամուց լուծենք: Այնքան բան ենք կորցրել թշմնամուն, որ նրանից  վրեժ լուծելը ամեն հայի առաքելությունն է, բայց ինքը դեռ  փորձում է շեղել ժողովրդին, թուրքից բերի ներս, ներսում  քաղաքացիական պատերազմ սկսի, բախումներ սկսի: Ինքը չարիք է, իսկապես չարիք է»,- ասաց նա։

ՀՅԴ ներկայացուցչի համոզմամբ, եթե Նիկոլ Փաշինյանի մտքում չլիներ տարածքներ զիջելը, մենք տարածք չէինք զիջի։

«Հարցը նրանում է, որ իր մտքում արդեն ուներ։ Լեւոնի աշակերտն է եղել ինքը, Լեւոնի մոտ է դաստիարակվել եւ մեծացել, ինքը Լեւոնի պես մտածում էր, որ այդ տարածքները պետք է տան, եւ տվեց ամենախայտառակ ձեւով»,- նշեց նա։

Հրանտ Մարգարյան ասաց, որ պատերազմի  օրերին Արցախում է եղել, ինքը տեսել է, թե ինչպես են տղաները կռվում, մահը դիմագրավում։

«Ով հողը հանձնում է, իրեն հողին են հանձնում, սա պետք է գիտակցել»,- հավելեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ