News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 25
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ադրբեջան զինվորականների ուղարկելու մասին Թուրքիաի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանը վերաբերում է Թուրքիայի եւ ՌԴ-ի համատեղ մոնիթորինգային կենտրոնի աշխատանքի ապահովմանը, կարծում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Երկուշաբթի ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի համապատասխան հրամանը ներկայացվել է երկրի խորհրդարանի քննարկմանը։

«Ադրբեջանի տարածքում լինելու է մոնիթորինգային կենտրոն, անհրաժեշտ է թուրք զինվորականներին այնտեղ ուղարկել։ Սա ներքին ընթացակարգերի կատարում է, որոնք նախատեսված են Թուրքիայի ներքին օրենսդրությամբ»,- Պեսկովն այսպես է մեկնաբանել փաստաթղթի հայտնվելու փաստը։ Նա շեշտել է, որ սա Թուրքիայի ներքին գործն է։ «Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում համատեղ մոնիթորինգային կենտրոնի ստեղծմանը, ապա դա Ռուսաստանի եւ Թուրքիայի երկկողմ պայմանավորվածության արգասիքն է»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համոզված եմ, որ Արցախի հանձնված տարածքները կարելի էր նույնկերպ պաշտպանել, ինչպես՝ Կարմիր շուկան. ՊԲ նախկին խոսնակ
Այսօր Կարմիր շուկան, չնայած իր բազում վերքերին, մնացել է կանգուն: Եվ դա ոչ թե նրա համար, որ թշնամին խնայել է...
Ստեփանակերտի Հայկավան թաղամասում եւ Գետափ տեղամասում կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ
Աշխատանքներին ավելի ուշ միացել են ՌԴ ՊՆ սակրավորները…
Արցախը կարող է շուտ ոտքի կանգնել նաև սփյուռքի սոցիալ-տնտեսական ներգրավվածության մեծացման դեպքում․ Մանե Թանդիլյան
Գլխավոր հանձնակատարը կարևորեց սփյուռքի ֆիզիկական կապը Արցախի հետ…
Ինչու սկսվեց եւ շարունակվեց պատերազմը. Արմեն Գեւորգյան
Ստացվում է՝ 5000 զոհի, 10000 վիրավորի, իրենց հայրենիքն ու տները կորցրած մարդկանց, Արցախի 7 շրջանների, Շուշիի եւ Հադրութի կորստի եւ Հայաստանի...
Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-ՊՆ-ԳՇ հրամանատարական ուղղահայացում առկա անհստակությունը. Դ.Տոնոյան
Նիստում զեկուցվել է ՊՆ եւ ԳՇ համակարգված եւ համաձայնեցված մոտեցումը...
Հայաստանյան որոշ քաղաքական գործիչների թուլամորթությունն ու մելամաղձությունը անվտանգության սպառնալիք են. Դավիթ Տոնոյան
Մենք չհասցրեցինք պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ