News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մինչեւ ժամը 18։00-ն «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ ենք տալիս, որպեսզի պատվիրակությունով ներկայանա՝ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարության հետ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Հաշվի առնելով, որ այս շենքում նստած է ընդամենը մի խելագար դավաճան, մենք ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար առաջարկում ենք. մինչեւ ժամը 18։00-ն «Իմ քայլը» խմբակցությունը ներկայանա՝ մեր հետ երկրում ստեղծված իրավիճակը  քննարկելու համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Մենք գիտենք, որ իրենցից շատերը խուճապի մեջ են, ունեն այդ տրամադրությունը։ Իրենց մեջ կան բազմաթիվ մարդիկ, որոնք գնահատում են ստեղծված իրավիճակը։ Մենք այդ հնարավորությունը տալիս ենք իրենց՝ գալ սեղանի շուրջ քննարկել ստեղծված իրավիճակը։ Քննարկման թեման՝ վարչապետի պաշտոնանկությունը, ստեղծված իրավիճակից ելքեր գտնելը։ Հույս ունենք, որ պատգամավորներն ունեն այդ խոհեմությունը, հակառակ դեպքում իրենք ամբողջապես կիսում են այս շենքում նստած խելագար դավաճանի գործած պատասխանատվությունը։ Իրենք դեռ ունեն հումանիտար միջանցք, դեռ ունեն հնարավորություն՝ միանալու ժողովրդի պահանջին»,- նշեց Սաղաթելյանը։

Նա հայտնեց, որ ՀՀ մարզերում կան բազմաթիվ մայրուղիներ, որոնք փակված են. «Կան բազմաթիվ գործարաններ, ընկերություններ, որոնք գործադուլ են հայտարարել։ Պայքարն ամբողջապես շարունակվում է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ