Այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ինչ որ զեկույց էր ներկայացնում. չեմ անդրադառնա պատգամավորի և նրա ներկայացրած զեկույցի որակին ու մակարդակին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Ուղղակի անդրադառնամ պատգամավորի այն ասածին, որ բանավոր խնդրել է և մի տասը անգամ էլ զանգահարել է ինձ՝ հրավիրելով մասնակցել հանձնաժողովի նիստին:
Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է: