News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քանի որ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը խախտել է ավանդույթը եւ հրաժարվել է մասնակցել իր հաջորդ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը, «միջուկային ճամպրուկը», որը պարունակում է միջուկային հարվածի համար բոլոր անհրաժեշտ նյութերը, պետք է փոխանցվի հեռվից, հաղորդում է Fox News-ը:

Այսօր առավոտյան «միջուկային ճամպրուկներից» մեկը Թրամփի հետ մեկնում է Ֆլորիդա: Դրա հետ կապված մեկնարկային քարտի ծածկագրերը կապաակտիվանան կեսօրին, հենց որ Բայդենը երդվի Վաշինգտոնում: Միեւնույն ժամանակ, գործարկման կոդերը կակտիվանան այն քարտի վրա, որը Բայդենի մոտ կլինի Վաշինգտոնում, եւ որն անվանում են «բլիթ»:

Երկրորդ «միջուկային ճամպրուկը» նրա ձեռքի տակ կլինի երդմնակալության արարողության ժամանակ եւ այն կպահի մոտակայքում գտնվող ռազմական սպան: Այս մասին NBC News-ին ասել է ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ Թրամփի «միջուկային ճամպրուկը» տեղափոխող օգնականը նրա հետ կվերադառնա Վաշինգտոն: Սովորաբար «միջուկային ճամպրուկը» երդմնակալության արարողության ժամանակ հեռացող նախագահից անձամբ է փոխանցվում իր իրավահաջորդին: Բայց Թրամփի բացակայությունը ավելի քան մեկուկես դարի ընթացքում կդառնա առաջին դեպքը, երբ հեռացող նախագահը չի մասնակցում միջոցառմանը: «Երդմնակալությանը չմասնակցելու նախագահ Թրամփի որոշումը պարզապես անհարկի բարդություններ եւ որոշ ռիսկեր է ստեղծում այս գործընթացի համար»,- New York Times-ին ասել է Սթենֆորդի պրոֆեսոր Սքոթ Սագանը, ով գրել է միջուկային զենքի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ