News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն սկսվել է 2018 թվականից, եւ այն կանխորոշված ​​էր նրա դեմ հարուցված քրեական գործով: Այս մասին մարտի 5-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Ըստ նրա` գործող վարչապետ Փաշինյանը խախտել է Հայաստանում շատ կարևոր չգրված կանոնը, համաձայն որի հեռացած պետության ղեկավարին չեն հետապնդվում` անկախ նրանից, թե ով ինչ անձնական թշնամանք ունենա:

«Վարչապետի օրոք քրեական գործ է հարուցվել, որը խիստ քաղաքականացված է: Եթե ​​խոսքը պետության նախկին ղեկավարի մասին, ապա դա փաստացի քաղաքականացված գործ է»,- ընդգծեց փորձագետը: Քոչարյանը, ինչպես նշեց Մարկեդոնովը, ցույց տվեց, որ մարտիկ է, պատրաստ չէ պասիվ հետեւող լինել եւ վերադարձավ քաղաքականություն:

«Այս ամենը հանգեցրեց նրան, որ այժմ Փաշինյանը շատ բարդ իրավիճակ ունի հնարավոր պաշտոնանկության հետ կապված, այսինքն` եթե չլիներ այս ամենը, նա կարող էր եւ հուշեր գրել: Այժմ նրա հեռանալը բավականին վտանգավոր է, քանի որ նա, հավանաբար, կարծում է, որ հուշերով այս ամենը կարող է չսահմանափակվել»,- նշեց քաղաքագետը:

Ըստ փորձագետի` հայ ընդդիմադիրներն ավանդաբար միմյանց հետ ավելի շատ են պայքարում, քան իշխանությունների հետ հարցի շուրջ, թե ով է գլխավոր ընդդիմադիրը, սակայն Քոչարյանն այն գործիչը չէ` ինչ-որ երկրորդական դերում լինելու համար:
Նա հիշեցրեց, որ հենց Քոչարյանի օրոք Հայաստանը մտավ ՀԱՊԿ, հենց նրա նախագահության տարիներին Հայաստանը մտավ Մաքսային միություն:
«Դրանով էլ պայմանավորված են Մոսկվայի գնահատականները»,- եզրափակեց նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտանեկան խոսակցություն է լինելու, կպարզաբանեմ՝ ինչ է տեղի ունեցել իմ ու Օնիկ Գասպարյանի միջև. Նիկոլ Փաշինյան
Ես կարծում եմ, որ Տավուշի մարզում պետք է պարզաբանում տամ կոնկրետ իմ եւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարաբերությունների մասին…
Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա գործի հարուցումը մերժելու որոշման դեմ փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան
Վարչական դատարանը վարույթ է ընդունել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը…
Բա դուք չե՞ք ամաչում, ժամերով ԱԺ ամբիոնն օգտագործում եք նախկին իշխանություններին հայհոյելով, գետինը մտնեք.Արա Սահակյան
ՀՀԿ–«Հայրենիք» կուսակցություն դաշինքը հիմնված է քաղաքական նպատակահարմարության վրա…
Վերաքննիչ դատարանը Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարել է
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի բողոքը բավարարելու մասին որոշում է կայացրել…
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին. Վահե Հովհաննիսյան
Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում...
Նիկոլն այլևս ՀՀ վարչապետը չի լինելու և մենք դա կտեսնենք ընտրություններից հետո. Բաբկեն Հարությունյան
Մարդիկ պետք է իրենց քվեն տան...
Ամենաշատ