News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը վաղուց արդեն «հայտնի» է «պետքական» մարդկանց կաշառք տալով եւ բավականին մեծ հաջողություններ է գրանցել այդ գործում: Ամենասկանդալայիններից մեկը նախկին իտալացի պատգամավոր, նախկին եվրապատգամավոր Լուկա Վոլոնտեի կաշառելն էր: Հետաքննությանը հաջողվել էր ապացուցել, որ նա ադրբեջանցի երկու քաղաքական գործիչներից կես միլիոն եվրո էր ստացել, եւ սեւ խավիարի եւ էկզոտիկ գորգերի սիրահարը 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Դատարանը հաստատել էր, որ Վոլոնտեն չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները`  դեռ 2013 թվականին Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի ընդունումը խափանելու համար: Ճիշտ է, իտալացի խորհրդարանականին 10 միլիոն էին խոստացել, սակայն մի քանի անգամ քիչ էին տվել: Բայց դա չի կանգնեցնում թանկ նվերների մյուս սիրահարներին:

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հարցազրույց է հրապարակել Ադրբեջանում Հռոմեական կաթոլիկ եկեղեցու Առաքելական պրեֆեկտուրայի եպիսկոպոս Վլադիմիր Ֆեկետեի հետ: Իհարկե, չունենալով եպիսկոպոսի հայտարարությունների բնօրինակը, ես չէի ցանկանա նրան մեղադրել երկակի ստանդարտների եւ հոգեւորականին անվայել սուբյեկտիվ վերաբերմունքի մեջ, սակայն, քանի որ նյութը հրապարակվել է եւ հերքում չկա, եպիսկոպոսը համաձայն է իր անունից ներկայացված տեսակետի հետ: Եւ այսպես. սկզբում հեղինակը զրուցակցին հիշեցնում է Վատիկանում վերանորոգման աշխատանքներում Ադրբեջանի ցուցաբերած օգնության մասին: Դա ամենեւին էլ խոսակցություններ չեն մշակութային երկխոսության մասին, եւ NEWS.am-ը նախկինում արդեն գրել էր այն մասին, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները գնում բարեկամությունն Իտալիայի հետ: Սակայն, ըստ ամենայնի, Բաքվում կարծում են, որ հոգեւորականների բարեկամությունն ուղիղ համեմատական ​​է դրա վրա ծախսված նավթադոլարներին:

«Ինչպես ես արդեն ասացի, Ադրբեջանն անկասկած տարբեր ժողովուրդների եւ տարբեր կրոնների ներկայացուցիչների խաղաղ գոյակցության օրինակ է: Դա պայմանավորված է երկու կարեւոր գործոններով.  կրոնների հանդեպ ադրբեջանական ինքնագիտակցության համար ավանդական հանդուրժողական վերաբերմունքով եւ բազմամշակութայնության պետական ​​քաղաքականությամբ, որը հիմնված է ժողովրդի այս փառահեղ ավանդույթի վրա: Հենց այս ավանդույթն է Ադրբեջանում զարգացվում եւ ամրապնդվում»,- պնդում է եպիսկոպոսը: Ակնհայտ է, որ ավելի քան 10 տարի Վատիկանն Ադրբեջանում ներկայացնող Ֆեկետեն մամուլ չի կարդում` նա չգիտի հարյուրավոր գերված հայերի, այդ թվում` կանանց մասին, բացարձակապես չգիտի հայերի նկատմամբ ոճրագործությունների սարսափելի կադրերի մասին` սկսած ջարդերից եւ վերջացրած վերջին պատերազմով. չի տեսել եւ չի լսել: Ի պատասխան գրագետ կառուցված հարցին այն մասին, որ «Ղարաբաղում Հայաստանի կողմից իր բռնազավթման շրջանում շատ մահմեդական կրոնական կառույցներ են պղծվել եւ ավերվել», եպիսկոպոսն ասում է. «Դա ե՛ւ ափսոսանք, ե՛ւ պարզապես վրդովմունք է առաջացնում: Մարդու գիտակցության պետք է որոշակի տաբուներ լինեն, որոնք էլ շատ առումներով ապահովում են այն, ինչ մենք քաղաքակրթություն ենք անվանում: Կրոնական հուշարձանների, աղոթատեղիների պղծումը, իհարկե, այդ տաբուների թվին է պատկանում: Նրանք, ովքեր դա արել են, իրենց գործողություններով արդեն ապացուցել են, որ ոչ մի կապ չունեն քաղաքակրթության եւ մշակույթի հետ: Եվ առավել ցավալի է, երբ նման բան անում են նրանք, ովքեր իրենց քրիստոնյա են անվանում, քանի որ Քրիստոսը կոչ էր անում ոչ միայն չարիք չգործել, այլեւ չարիք չհրահրել մյուսների մեջ»:

Կրկնենք մեջբերումը. «Եվ առավել ցավալի է, երբ դա անում են իրենց քրիստոնյա կոչողները»: Ուղերձը միանգամայն միանշանակ է. Վլադիմիր Ֆեկետեն իրեն իրավունք է վերապահում պնդել, թե ով եւ ինչպես է «նման բան արել»:

Պատմությունն, իհարկե, շատ օրինակներ գիտի, երբ 30 արծաթի համար ավելի վատ արարքներ են «գործել»: Սակայն անընդունելի է, երբ եպիսկոպոսը եւ Վատիկանի ներկայացուցիչը որպես հակամարտության կողմերից մեկի գաղափարական խոսափող է հանդես գալիս` մյուսին մեղադրելով հանցավոր գործողությունների մեջ: Առավել եւս, որ մենք եպիսկոպոսից հայերի դեմ կատարված վայրագությունների դատապարտման խոսքեր չլսեցինք, որոնց պատճառով էլ սկսվել էր կոնֆլիկտը: Կամ եպիսկոպոսի խոսքերը սխալ են շարադրված եւ հերքում կհրապարակվի, կամ Վատիկանը պետք է լրջորեն մտածի Վլադիմիր Ֆեկետեի պահվածքի մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ