Այրումը առաջացնում է ծուխ, որը վնասակար է մարդու օրգանիզմի համար։ Երբ սիգարետն է այրվում, արտազատվում է ծուխ, որի մեջ կան ծխողի, ինչպես նաև շրջապատի չծխողների առողջության համար վնասակար նյութեր։ Քանի որ հենց այրումը ու դրա հետևանքով առաջացած խեժն ու վնասակար նյութերն են ծխելուց առաջացող հիվանդությունների հիմնական պատճառը, այրվող սիգարետը եղել և մնում է նիկոտին ստանալու ամենավնասակար եղանակը։ Տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տվել ստեղծել այնպիսի սարքեր, որոնք առանց այրման ու ծխի նույն քանակի նիկոտին են մատակարարում՝ արդյունքում ավելի քիչ վնասակար լինելով ինչպես ծխողի, այնպես էլ շրջապատի մարդկանց ու շրջակա միջավայրի համար։ Ներկայումս միակ սարքը, որի մասով առկա են ծավալուն կլինիկական հետազոտություններ, ծխախոտը տաքացնող IQOS սարքն է։ Այն մասին՝ ինչու՞ է ստեղծվել սարքը, ինչո՞վ է այն տարբերվում սիգարետից ու ի՞նչ եզրահանգման են եկել գիտնականները սարքը վերլուծելիս, կարդացեք ստորև։
Այրումն ու ծուխը՝ վտանգ․
Այրումից ծուխ է առաջանում։ Ցանկացած ծուխ վնասակար է մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար։ Հայտնի է, որ հրդեհների հետևանքով մահերի հիմնական պատճառը ոչ թե ֆիզիկապես այրվելն է, այլ կրակի ծխից խեղդվելը։ Այրման ջերմաստիճանը 500-800°C է, ու հենց այդ ջերմաստիճանում օրգանական նյութերը սկսում են քայքայվել՝ արտազատելով վնասակար նյութեր, որոնցից շատերը քաղցկեղածին են։
Սիգարետի ծուխը՝ հիվանդությունների հիմնական պատճառ․
Արևմուտքում ասում են․ «մարդիկ ծխում են նիկոտինի համար, մահանում՝ ծխից»։ Երկար տարիներ ընդունված է եղել մտածել, որ հենց նիկոտինն է ծխելուց առաջացող հիվանդությունների պատճառը։ Երբ գիտությունն այնքան զարգացավ, որ հնարավոր եղավ վերլուծել, թե ինչպես է ծխելը ազդում մարդու օրգանիզմի վրա, ակնհայտ դարձավ, որ խնդիրը ամենևին էլ նիկոտինը չէ, այլ հենց սիգարետի ծխում առկա խեժը, շմոլ գազը, ակրոլեինը, բենզոլն ու այլ վնասակար նյութերը։
Սիգարետի ծխում առկա է մոտ 6000 միացություն, որոնցից 100-ը մարդու օրգանիզմի համար խիստ թունավոր են։ Մեկ սիգարետ ծխելիս ծխողը միջինում 14 ներքաշ է կատարում։ Իսկ այժմ պատկերացրեք, թե ինչ վնաս է հասցվում նրա օրգանիզմին, երբ ծխողն օրական ծխում է մեկ տուփ սիգարետ։
Այրման ու ծխի բացառումը՝ լուծում․
Կան ոլորտներ, որտեղ տեխնոլոգիան, թվում է, անելիք չունի։ Ծխախոտագործությունը հենց այդ ոլորտներից է։ Բայց և այնպես, 21-րդ դարում գիտության նորարարությունները հասան անգամ այնտեղ։ Փորձելով ստեղծել արտադրանք, որը ավելի քիչ վնասակար է, քան սիգարետը, ծխախոտային ընկերությունները երկար տարիների հետազոտական աշխատանք սկսեցին։ Ի վերջո, հնարավոր եղավ ստեղծել արտադրանք, որը նիկոտին է մատակարարում առանց այրման, հետևաբար՝ առանց ծխի, խեժի ու մոխրի։ Հենց քիչ վնասի գաղափարն է պատճառը, որ նոր սերնդի նիկոտին մատակարարող սարքերն օգտգործելիս, մարդիկ ներշնչում են ոչ թե ծուխ, այլ գոլորշի։ Պարզվեց՝ սիգարետի վնասը նվազեցնելու համար մեկ քայլը բավարար էր․ 500-800°C այրումից անցնել 350°C տաքացման։
IQOS-ը՝ ծխախոտային ոլորտի Tesla.
Մոտ 15 տարի առաջ ծխախոտային ոլորտի առաջատար Ֆիլիպ Մորրիս ընկերությունը գլխիվայր փոխեց իր աշխատելաոճն ու մոտ 8 միլիարդ դոլարի հասնող ներդրումներ կատարեց՝ փորձելով մշակել ու չափահաս ծխողներին ներկայացնել առանց այրման ու ծխի աշխատող այլընտրանք։ Միավորվեցին 400-ից ավելի առաջատար գիտնականներ, որոնց տասնամյակներ տևած աշխատանքի շնորհիվ ստեղծվեց ծխախոտը տաքացնող IQOS սարքը: Լինելով ներկայացված աշխարհի 64 երկրներում, IQOS-ը միակ սարքն է, որի մասով առկա է տոքսիկոլոգիական ու կլինիկական հետազոտությունների նման ծավալ։ Մասնավորապես, արդեն իսկ ապացուցված է, որ IQOS-ի գոլորշու մեջ միջինում 90-95%-ով ավելի քիչ են վնասակար նյութերը՝ սիգարետի ծխի համեմատ։ Քանի որ սարքն աշխատում է առանց այրման, այն անվնաս է չծխողների համար, քանի որ վերջիններս չեն ներքաշում սիգարետի ծուխն ու, հետևաբար, ծխում առկա վնասակար նյութերը։ Ի վերջո, Ֆիլիպ Մորրիսի կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ սիգարետից հրաժարված IQOS օգտագործողների մոտ նկատվում է օրգանիզմի կենսաբանական ցուցիչների բարելավում։
Միջազգային անկախ հետազոտությունները՝ Ֆիլիպ Մորրիսի արդյունքներին համահունչ․
Երբ IQOS-ը սկսեց վաճառվել բազմաթիվ երկրներում, ամենաառաջատար երկրների գիտահետազոտական ինստիտուտները փորձեցին պատասխանել այն հարցին՝ ինչպե՞ս է աշխատում IQOS-ը, ինչո՞վ է այն տարբերվում սիգարետից և, ի վերջո, արդյո՞ք կարելի է խոսել ավելի քիչ վնասի մասին։ Ներկայումս IQOS-ի վերաբերյալ մոտ 100 անկախ հետազոտություններ և կառավարական հաշվետվություններ կան։ Իրենց երկրներում որոշիչ նշանակություն ունեցող կառույցները, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչությունը (FDA), Ռիսկերի գնահատման Գերմանիայի դաշնային ինստիտուտը, Անգլիայի հանրային առողջապահության գործակալությունը, Ճապոնիայի հանրային առողջապահության ազգային ինստիտուտը, եկել են այն եզրահանգման, որ IQOS-ն իսկապես աշխատում է առանց այրման, հետևաբար՝ ծխի, խեժի ու մոխրի, և որ IQOS-ի գոլորշու մեջ վնասակար նյութերը զգալիորեն ավելի քիչ են, քան սիգարետի ծխի մեջ։
Գիտական հետազտությունների վրա հիմնվելով առողջապահական միջազգային մի շարք կազմակերպություններ փաստում են՝ առանց ծուխ աշխատող սարքերը կարող են նշանակալի դեր խաղալ հանրային առողջապահության բարելավման հարցում: Իսկ IQOS-ը թերևս մնում է համաշխարհային շուկայում առկա միակ սարքը, որի մասով առկա են նման քանակի ու նման արդյունքներով գիտական, տոքսիկոլոգիական ու կլինիկական հետազոտություններ։
Գործընկերական նյութ։




























