News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն անընդունելի է համարում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ Պուտինն արժանի պատասխան է տվել:

«Դա այն հայտարարությունը չէ, որը կարելի է ընդունել եւ կուլ տալ: Նման հայտարարությունը հարիր չէ պետության ղեկավարին: Նա (Պուտինը) շատ խելացի է եւ շքեղ պատասխան է տվել»,-ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Բայդենի խոսքերի մասին հարցին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահին «մարդասպան» էր անվանել: Նա նաեւ ասել է, որ Պուտինը «պատասխան կտա» ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար:

Պուտինը մեկնաբանել է Բայդենի խոսքերը՝ նրանք առողջություն մաղթելով եւ հիշելով մանկական մի արտահայտություն՝ «Ով նման բան է ասում, ինքն է այդպիսին»: Նա նաեւ առաջարկել է զրուցել ուրբաթ կամ երկուշաբթի օրը: Ի պատասխան՝ Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենն ու Պուտինն արդեն զրուցել են, եւ ԱՄՆ-ն պահպանում է կապը ՌԴ ղեկավարության հետ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ