News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզի տնօրենն ըստ իր ցանկության կամ չիմացության հետևանքով ընտրել և ընդունել է որևէ արտահերթություն չունեցող 12 երեխաների, ովքեր 50-րդ, 47-րդ, 16-րդ և այլ հերթագրման համարն են ունեցել՝ չպահպանելով երեխաների ընդունելության համար սահմանված կարգը և հերթագրման հաջորդականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շենգավիթ համայնքի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

«Նրանք ընդունվել են մանկապարտեզ միայն տնօրենի հայեցողական հրամանով, քանի որ «Մանկապարտեզ հերթագրման համակարգ» ծրագիրը թույլ չէր տա ընդունել այդ երեխաներին։ Արդյունքում՝ այլ 12 (հնարավոր է նաև ձեզնից յուրաքանչյուրի) երեխա զրկվել է մանկապարտեզ հաճախելու իր հերթի հնարավորությունից, իրավունքից։ Բացի այդ՝ մանկապարտեզ են  հաճախել երկու աշխատակցի երեխա, որոնց արտահերթության հայտը մերժված է եղել։ Այսպիսով, դեռ կան տնօրեններ, ովքեր փորձում են օրենքը շրջանցելով աշխատել:

Ամփոփ՝ խնդիրը լուծված է, վաղաժամկետ լուծվել է ժամկետային աշխատանքային պայմանագիրը:

Հ.գ. Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ կանդրադառնամ այս և այլ նմանատիպ խնդիրների»,- գրել է Մկրտչյանը:

Սիրելի՛ շենգավիթցիներ, տեղեկացնում եմ ձեզ, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզի...

Опубликовано Ռազմիկ Մկրտչյան Понедельник, 29 марта 2021 г.
Տպել
Ամենաշատ