News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սորոսը եւ նրա համախոհները գործը նրան են տանում, որպեսզի իրենք սահմանեն այն չափանիշները, որոնցով պետությունները անցանցկալի կհայտարարվեն: Այս մասին «ԱիՖ»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը:

«Սորոսի հիմնադրամն առանց մտածելու իրագործում է իր նախագծերը: Ավելին, պատրաստվում է դրանք դնել համակարգային հիմքի վրա: Սորոսը եւ նրա համախոհները գործը նրան են տանում, որպեսզի հենց իրենք սահմանեն այն չափանիշները, որոնցով պետություններն անցանկալի կհայտարարվեն` դրանից բխող հետեւանքներով: Կարծում եմ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ Արեւմուտքը պատժամիջոցներ կկիրառի եւ նույնիսկ ռազմական հարվածներ կսկսի ինքնիշխան պետությունների դեմ` հիմնվելով ՀԿ-ների զեկույցներից առաջարկությունների վրա: Նման բան մենք արդեն տեսել ենք Սիրիայի օրինակով, որը ռմբակոծվեց «Սպիտակ սաղավարտների» զեկույցներից հետո: Նման անօրինականության կանխումն այսօր առանցքային խնդիրներից է ինքնիշխան տերությունների համար, որոնք պատրաստ չեն ապրել դրսից պարտադրված կանոններով»,- ասել է նա:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ