Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ ՀՀԿ–ական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն այժմ հասանելի է վիրտուալ աշխարհում` ինտերնետում, ընդ որում` այս անգամ առանց հայհոյանքների: Նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր էջն ունի, որը հավանելու դեպքում կարող եք ինֆորմացիա «կիսել» Ռուբեն Հայրապետյանի հետ, արտահայտել ձեր կարծիքը:
Ի դեպ, վերջերս կայացած իր ասուլիսի ժամանակ նա ասել էր. «Ճիշտն ասած՝ ես չեմ տիրապետում տենց բաների, ընդհանրապես էդ «Ֆեյսբուքին», բայց եթե տենց բաներն աշխատանքները հեշտացնում են, հենց հիմա հրահանգ կտամ, որ անեն, որպեսզի ես իրականում կարողանամ ինձ հետաքրքրող հարցերը տամ եւ պատասխանեմ»:
Նշենք, որ Fаcebook–ում իրենց անձնական էջերն ունեն նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ այլք:




























