News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտոնաթող արտգործնախարար Արա Այվազյանը չի մեկնաբանում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը:

«Ես չեմ մեկնաբանում անհեթեթ հարձակումները եւ զրպարտությունները: Ամեն ինչ փաստաթղթավորված եւ արձանագրված է, թե ով ինչով էր զբաղված այս ամբողջ ընթացքում: Եւ ուզում եմ հիշեցնել, որ իմ հրաժարականից մեկ շաբաթ առաջ վարչապետը կառավարության նիստում շատ բարձր գնահատեց ԱԳՆ արդյունավետ աշխատանքը»,- ասաց Այվազյանը՝ ի պատասխան Գրիգորյանի հայտարարությունը մեկնաբանելու NEWS.am-ի խնդրանքին:

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղարը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Այվազյանին մեղադրել էր գերիներին վերադարձնելու հարցը տորպեդահարելու մեջ:

 «Մայիսի 27-ից հետո կամ մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում: Երբ Արա Այվազյանը (Հայաստանի նախկին արտգործնախարար - խմբ.) հրաժարական տվեց, գերիների հարցը արագ լուծվեց: Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ մենք չունենք ականապատ դաշտերի այն քարտեզները, որոնք արդեն փոխանցել ենք: Երբ Այվազյանը հրաժարական տվեց, հնարավորություն ստեղծվեց լուծել այս հարցը: Նա ոչ միայն ստում էր, այլեւ տորպեդահարում էր: Այվազյանը չէր ցանկանում լուծել Հայաստանի անվտանգության հարցերը: Նա ավելի շատ ուզում էր մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել: Նա լքեց պաշտոնը, պատկերավոր ասած, լինելով մարտի դաշտում: Բացի այդ, նա տորպեդահարում էր խնդիրների լուծման մեր հնարավորությունները: Մի քանի ամիս այս հարցը չէինք կարողանում լուծել: Հենց որ պաշտոնյան հրաժարական տվեց, երկու շաբաթվա ընթացքում, երբ նա չէր մասնակցում բանակցություններին, հարցը լուծվեց»,- ասել էր Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ