News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ներառման ցանկացած փորձ դատապարտված է ձախողման։ Այս մասին ասել է Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։

«1923թ. փետրվարի 7-ին կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Սա փաստորեն նշանային իրադարձություններից մեկն է ղարաբաղյան պետականության մեջ այն համատեքստում, որ ձախողվեց Ադրբեջանի փորձը՝ լիովին ոչնչացնել ղարաբաղյան պետականությունը, որը շատ երկար պատմություն ունի։ Աշխարհաքաղաքական նպատակներով արհեստականորեն ստեղծված Ադրբեջանը, որը Թուրքիայի մատուցմամբ սկսեց Ղարաբաղի, Զանգեզուրի եւ այլ տարածքների պահանջներ ներկայացնել, չէր ցանկանում, որպեսզի որեւէ ձեւով վերստեղծվի ղարաբաղյան պետականությունը։ Բայց Ղարաբաղը այնքան կարեւոր պատմական, աշխարհաքաղաքական, մշակութային նշանակություն ուներ անդրկովկասյան աշխարհաքաղաքականությունում առհասարակ, որ անգամ ամենազոր Խորհրդային Միությունը չկարողացավ 1923թ. անտեսել խնդիրը։

Վերստեղծվեց Ղարաբաղի պետականությունը ինքնավար մարզի տեսքով։ Իհարկե, նրա տարածքի մեծ մասը խիստ կրճատվեց։ Պատմականորեն Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, առավել եւս՝ Ղարաբաղը, շատ ավելի մեծ էր, քան ԼՂԻՄ տարածքը։ Եվ այնուամենայնիվ, պետականությունը պահպանվեց։ Դա հնարավորություն տվեց Արցախին գոյատեւել եւ զարգանալ։ Սակայն ինքնավար մարզի ձեւով պետականությունն ի վիճակի չէր երկար ժամանակով ապահովել Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը եւ առաջանցիկ զարգացումը։ Դրա համար էլ շատ անգամներ բարձրացվում էր Հայաստանի հետ վերամիավորվելու հարցը։ Գագաթնակետը դարձավ 1988թ. Ղարաբաղյան շարժման վերջին փուլը։ Ի դեպ, Ղարաբաղը, անգամ ինքնավար մարզ եղած ժամանակ, լրիվ Ադրբեջանի ենթակայության տակ չէր։ Կային ոլորտներ, որոնք գտնվում էին համամիութենական կենտրոնի տիրույթում։ Եվ Ղարաբաղի կարգավիճակը որպես ինքնավար մարզ ամրագրված է ԽՍՀՄ Սահմանադրությունում, Ադրբեջանն իրավունք չուներ վերացնել ղարաբաղյան պետականությունը, անգամ ինքնավարության տեսքով։

Ղարաբաղյան պետականության էվոլյուցիայի ամենահետաքրքիր փուլերից մեկն այն էր, որ 1988թ. փաստորեն ԼՂԻՄ-ը հանվեց Ադր. ԽՍՀ կազմից եւ որոշ ժամանակ գտնվեց Մոսկվայի ուղղակի ենթակայության տակ։ Փաստորեն, ստեղծվեց տասնվեցերորդ հանրապետությունը։ Սա աննախադեպ փաստ է։ ԼՂԻՄ հիմքի վրա կազմավորվեց ԼՂՀ-ն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այն ստեղծվեց ԼՂԻՄ-ի, Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի հետ համատեղ։ 1991թ. սեպտեմբերի 2-ին որպես ինքնավար մարզ ղարաբաղյան պետականության պատմության էջը փակվեց, եւ ստեղծվեց արդեն ԼՂՀ-ն՝ Արցախի Հանրապետությունը։    

Ինչ վերաբերում է ներկայիս դրությանը, ապա պետք է հասկանալ, որ Ադրբեջանի կազմում գոյության մոդելն անընդունելի է մեզ համար: Առաջին հերթին, Ադրբեջանն ինքն է ցույց տվել դրա անընդունելիությունը: Մեր ժողովուրդը ճիշտ որոշում է կայացրել Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին, քանի որ անհնար էր այլեւս գտնվել ընդհանուր միութենական պետության շրջանակում, որում Բաքուն չուներ հսկողություն ԼՂԻՄ-ի նկատմամբ: Նույնիսկ այդ պայմաններում անհնար էր ապահովել մեր անվտանգությունը: Ավելին, Ադրբեջանը լիկվիդացրեց ԼՂԻՄ-ը՝ ցույց տալով, թե ինչպես է պատկերացնում մեր ապագան: Ապա եղավ 3 պատերազմ, որը սանձազերծեց Ադրբեջանը, եւ այժմ մենք տեսնում ենք՝ ինչ է կատարվում: Ի դեպ, 1998-99թթ. Ադրբեջանը մերժեց ընդհանուր պետության գաղափարը, որտեղ Ղարաբաղն ու Ադրբեջանը տեսականորեն պետք է լինեին հավասար սուբյեկտային միավորներ: Նույնիսկ այդ գաղափարից Ադրբեջանը հրաժարվեց:

Այդ պատճառով նմանատիպ համակարգ ստեղծելու ցանկացած փորձ կհանգեցնի աղետի: Ոչ մի հայ չի մնա այդ հողում, եթե այն լինի Ադրբեջանի կազմում: Դա պետք է հասկանան բոլորը:Մեզ համար դա անցած փուլ է, մեր հնագույն պատմության մեջ պատմական եւ քաղաքական էջ, ոչ ավելի, ոչ պակաս: Նման փորձերը դատապարտված են ձախողման: Անցյալին վերադարձ չկա»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն օկուպացրել էր յոթ շրջանները, Ադրբեջանն էլ վերադարձրեց իրեն պատկանող հողերը. Լավրով
Հայաստանը երկար տարիներ իրեն էր պահում Ադրբեջանի շուրջ յոթ շրջանները...
«Դուք չեք պաշտպանել Արցախի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը»․ մտավորականների բաց նամակը՝ ԱՀ նախագահին
Մենք ընդամենը փաստ ենք արձանագրում, ներկայացնում ենք իրողությունը։ Ուզում...
Սկզբունքային համաձայնություն կա Իրանին ներգրավելու Թուրքիայի եւ Սիրիայի հետ շփումներին․ Լավրով
Ուստի ես տրամաբանական եմ համարում, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանն ուղղված․․․
Կարմիր խաչի ներկայացուցիչները հունվարին այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին
Հանդիպման ժամանակ գերիները հեռախոսազրույց  են ունեցել իրենց ընտանիքի...
Արեւմուտքը կաջակցի Ադրբեջանի դիրքորոշումներին․ Ալեքսանդր Ռար
Ամբողջ Արեւմուտքը հաստատակամորեն որդեգրել է այն դիրքորոշումը, որ ազգային փոքրամասնությունների ինքնորոշման հարցը հետին պլան է մղվել...
ԵԽԽՎ բանաձևում ներառվել են հայկական պատվիրակության առաջարկները
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ